CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին

Լուրեր

30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների կողմից տեղեկացվել է Իրանի հետ կապված տարբերակների մասին, մինչդեռ վարչակազմի պաշտոնյաները արաբական ծոցի պետություններին նախազգուշացրել են, որ հարձակումները կվերսկսվեն միջանկյալ ընտրություններից հետո: Հինգշաբթի Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերի, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի հետ։ Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել են իրազեկ աղբյուրները, փոխանցում է The Independent-ը։

ԱՄՆ պաշտոնյաները Պարսից ծոցի արաբական մի շարք երկրների նախազգուշացրել են պատրաստ լինել նոյեմբերի 3-ից հետո հնարավոր կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավի։ Երկու դիվանագետների փոխանցմամբ՝ Թրամփը դիտարկում է Իրանի ենթակառուցվածքներին և միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Նման տեղեկություն ավելի վաղ հրապարակել էր նաև The Wall Street Journal-ը։

«Մենք կարող ենք կրկին իրականացնել մի փոքրիկ «Էպիկական ցասում» գործողություն։ Կամ նրանք կհամաձայնեն»,- անցյալ շաբաթ հանրահավաքի ժամանակ հայտարարել էր Թրամփը՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած լայնածավալ ռմբակոծությունները։

Ըստ հրապարակման՝ Թրամփն ու Կուպերը հազվադեպ են անձամբ հանդիպում, ինչը ենթադրությունների տեղիք է տալիս, որ հինգշաբթի կայացած հանդիպումը կարող էր վերաբերել ռազմական նշանակալի գործողությունների։ Պենտագոնը և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), որը ղեկավարում է Կուպերը, հրաժարվել են մեկնաբանություններ տալ The Wall Street Journal-ին։

Դիվանագետներն ընդգծել են, որ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու վերաբերյալ։ Այդուհանդերձ, Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է նոր ռազմական գործողությունների հնարավորությունը՝ միջանկյալ ընտրությունների ավարտից հետո։ ԱՄՆ-ը սեպտեմբերի սկզբից ի վեր Իրանի ուղղությամբ հարվածներ չի հասցրել, սակայն դրանից հետո հակամարտությունն ընդլայնվել է։ Այժմ դրանում ներգրավված են նաև Իրանի աջակցությունը վայելող հութի ապստամբները, որոնք հարձակումներ են իրականացնում Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների և օդանավակայանների ուղղությամբ։

Երկրի տարբեր շրջաններում Հանրապետական կուսակցության թեկնածուների նախընտրական քարոզարշավին մասնակցելիս Թրամփը փորձել է ընտրողներին համոզել, որ պատերազմը շուտով կավարտվի՝ միաժամանակ սպառնալով ընտրություններից հետո վերսկսել հարվածները։

«Մի անգամ ինձ մեկը հարցրեց, թե ե՞րբ կավարտվի Իրանի պատերազմը։ Ես պատասխանեցի՝ երբ ինքս ցանկանամ, որ այն ավարտվի։ Դա շատ արագ տեղի կունենա, բայց մենք պետք է այն պատշաճ կերպով ավարտենք՝ լիակատար և վերջնական երաշխիքով, որ նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա»,- երեքշաբթի Թեխաս նահանգի Լաբոք քաղաքում հայտարարել է Թրամփը։

Հրապարակումը հայտնվել է Իրանի դեմ հարվածները միջանկյալ ընտրություններից հետո վերսկսելու վերաբերյալ աճող քննարկումների ֆոնին։ Իրանի դեմ 47 միլիարդ դոլար արժողությամբ պատերազմը շարունակում է փակուղում մնալ․ հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկար առայժմ չի նշմարվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի