Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում տեղի ունեցած բախումներից և ընդդիմության մեղադրանքներից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխանախագահ Վահագն Ալեքսանյանն ամբիոնից անդրադարձավ միջադեպին և ընդդիմության վարքագծին։

Նշենք՝ Ալեքսանյանն էր այն պատգամավորը, որը խորհրդարանի նիստերի դահլիճում աթոռը նետել էր ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։

Չնայած դրան, անդրադառնալով Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ տեղի ունեցած միջադեպին՝ Ալեքսանյանը հայտարարեց, որ ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորի վրա ֆիզիկական հարձակումը, իր գնահատմամբ, թուլության դրսևորում է։

«Ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորի վրա բռունցքներով հարձակվելը դա թուլության նշան է, ավելին՝ ոչ թե հասարակ թուլության, այլ նույնիսկ թույլիկության նշան է։ Մարդը ելույթ է ունենում, ոչ մի վիրավորական բառ չի ասում, ու այդտեղից վեր եք կենում, այսպես հարձակվում եք»,- հայտարարեց նա։

Ալեքսանյանն այնուհետև քննադատեց ընդդիմադիրներին՝ նրանց կապելով նախկին իշխանությունների տարիների կոռուպցիոն համակարգի հետ։ Ելույթի ընթացքում նա ցույց տվեց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի վերաբերյալ տեսանյութ և դա ներկայացրեց որպես նախկին իշխանությունների կառավարման բնութագրիչ օրինակ։

«Նայում եք՝ քանի մեշոկ փող է հանում, սա իր ձեռի սումկեն է, ձեռի ծախսի փողն է։ Ձեր կառավարման ապոգեան սա է, այս փողերն է, այս միլիոններն է։ Google-ում որ գրես «կոռուպցիա», ասենք Հանրապետական խմբակցության նկարն է բերում»,- ասաց Ալեքսանյանը։

Ելույթի ավարտին նա կրկին անդրադարձավ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին և ընդդիմության դժգոհություններին։
«Եթե ձեզ խիստ վրդովեցրել է իմ՝ աթոռով հարվածելը կամ առհասարակ մեր գործընկերների ինտենսիվ հարվածները՝ ուղղված ձեզ, ես առաջարկ ունեմ․ կռիվ մի՛ սարքեք՝ չեք ծեծվի։ Այդքան բան»,- եզրափակեց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան