Ավարտվող մրցաշրջանում Հայաստանի ջրացատկորդները լավ մրցելույթներ են ունեցել

Լուրեր

13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
Բոլորը

Ավարտվող մրցաշրջանում Հայաստանի ջրացատկորդները լավ մրցելույթներ ունեցան: Առաջին հերթին նկատի ունենք Եվրոպայի առաջնությունը, որտեղ Լև Սարգսյան –  Վլադիմիր Հարությունյան երկյակը բրոնզե մեդալակիր դարձավ 10 մ. սինխրոն  աշտարակացատկում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը զրույցի ժամանակ ասաց, որ օլիմպիական խաղերում, սինխրոն աշտարակացատկի մրցումներին կմասնակցի ընդամենը ութ զույգ: Սա նշանակում է, որ օլիմպիական ուղեգիր նվաճելը չափազանց դժվար է: Աշխարհի առաջնությունում պետք  է տեղ զբաղեցնել լավագույն եռյակում, իսկ աշխարհի գավաթի խաղարկությունում` առաջին քառյակում: Ինչ վերաբերում է անհատական մրցումներին, ասենք, որ այստեղ  տրվում է ընդամենը 12 ուղեգիր:

Եվրոպայում ցատկերի բարդությամբ  / երկու պարտադիր և չորս կամավոր /  հայաստանցիները երկրորդն են: Վերը նշած մարզիկներից բացի, ճանաչում են ձեռք բերել նաև Ազատ Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը: Բայց մեզանում անցկացվող ուսումնամարզական հավաքներում ընդգրկվում են տարիքային տարբեր խմբերում աչքի ընկնող 12- 15 մարզիկներ: Այդկերպ  է հնարավոր պահպանել մարզաձևում ունեցած մեր հարուստ ավանդույթները:

Ջրացատկորդների համար տարին արդեն ավարտվել է: Հավաքականն  ընդհանուր ֆիզպատրաստականության հավաքով է  նախապատրաստվում նոր մրցաշրջանին: Նպատակ կա լավ մասնակցել համաշխարհային ուսանողական խաղերին և աշխարհի առաջնությանը , որոնք հաջորդաբար տեղի կունենան հուլիսին: Դրանց հաջորդող Եվրոպայի առաջնությունը կանցկացվի օգոստոսին: Բոլոր երեք ստուգատեսները, գումարած 2020 –ին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունը,  կարևոր  են  << Տոկիո 2020 >>- ում տեղ ապահովելու համար:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին