1995 թ․ Մանվել Գրիգորյանի եղբորորդին զենքը պահեց վրես և ասաց՝ էդ վաուչերները ստորագրի տուր մեզ․ Կարեն Քոչարյան

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Ազգագրագետ  Հրանուշ Խառատյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նոր իշխանության կողմից իրականացվող իրավական ռեֆորմներին և նշեց, որ այս պահին դատաիրավական համակարգը շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին այն ձևավորել է ՀՀԿ-ն, որը  շատ լավ գիտի այդ համակարգի խնդիրներն ու խութերը։

«Ես, իհարկե, անընդհատ եմ ասում, որ մեր երկրում իրավական համակարգում դեռ որևէ բան չի փոխվել, որևէ ռեալ գործողություններ չեն կատարվել։ Մեր դատական համակարգն այնպիսի ճահճի մեջ է, որ եթե ՔՊ-ն շատ արագ որևէ բան չանի, կարող ենք հայտնվել շատ ավելի վատ իրավիճակում, քան մինչև հեղափոխությունն էինք»,-ասաց Խառատյանը։

Վերջինս անդրադարձավ նաև իշխանությունների կողմից տնտեսական կյանքի կարգավորմանն ուղղված գործողություններին և շեշտեց, որ հրատապ կարգով նոր իշխնաությունը պետք է պարզի մի շարք հարցեր, որոնցից մեկն, օրինակ, վերաբերում է սեփականության վերաբաշխմանը։

«Պետք է չէ՞ պարզվի, թե ինչքան բան է խլվել մարդկանցից»,-ասաց Խառատյանը։

Ասուլիսին մասնակից Կարեն Քոչարյանն էլ խնդրի վերաբերյալ հիշեց իր հետ կատարված մի դեպք և հարցադրում հնչեցրեց․«1995 թվականին, երբ հայրս մահացավ և քառասունքն էլ դեռ  չէր լրացել, Մանվել Գրիգորյանի եղբորորդին զենքը պահեց վրես, ասեց՝ էդ վաուչերները ստորագրի տուր մեզ․ հիմա, եթե դիմեմ, որ պարզեն, դա սեփականության վերաբաշխո՞ւմ է, թե արդարության  վերականգնում»։