Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
26.10.2026 | 01:04«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ստեփանավան համայնքի ավագանու թեկնածու Նարեկ Մելիքյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատել է, որ ՔՊ-ն Ստեփանավանում պարտվում է։
«Շատ քիչ ձայների հարաբերակցությամբ, բայց, այո, դուք ճիշտ եք»,- նշել է Նարեկ Մելիքյանը։
Նրա փոխանցմամբ՝ ձայների տարբերությունը կազմում է մոտավորապես 540 ձայն, և մնացել է հաշվարկելու ընդամենը մեկ ընտրատեղամաս։
«Հնարավոր է՝ 100 ձայն ևս ավելանա պարտությանը, այդքանը։ Երևի թե մեծ հաշվով ինչ-որ գլոբալ փոփոխություն չի սպասվում»,- ընդգծել է ՔՊ թեկնածուն։
Դիտարկմանը, թե ՔՊ-ն չառաջադրեց գործող համայնքապետին, ով ի հակառակ կուսակցության որոշման հաղթեց ընտրություններում, և հարցին՝ արդյոք զղջում են այդ որոշման համար, Մելիքյանը պատասխանել է, որ իրավասու չէ թիմի կամ կուսակցության ղեկավարության անունից հայտարարություն անել։
Անդրադառնալով ավագանու մանդատները վերցնելու և ընդդիմադիր դաշտում աշխատելու հնարավորությանը՝ նա նշել է․ «Քանի որ մենք մեզ դրսևորում ենք որպես ամբողջական թիմ, ես միանձնյա չեմ կարող հիմա այդ հարցին պատասխանել»։
Մանրամասները՝ տեսանյութում։

