Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
25.10.2026 | 23:00Իջևանի 38/22 ընտրատեղամասում մեծ առավելությամբ հաղթանակ տարավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այստեղ ՔՊ-ի օգտին քվեարկել է 464 ընտրող։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունն այս ընտրատեղամասից ստացել է 75 քվե։
Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 1493 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 546-ը։
Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Սարիբեկյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ մեկ քվեաթերթիկի հետ կապված անճշտություն է եղել։
«Ընտրողը եկել է սարքի մոտ, վերցրել է կտրոնը, մոտեցել է ստորագրելու, դրա համար ցուցակի և սարքի համարները համապատասխանում են իրար, կտրոնի և դրոշմանիշի համարներն էլ՝ իրար»,- ասաց Սարիբեկյանը՝ ընդգծելով, որ քաղաքացին հավանաբար ընտրություն չի կատարել և ծրարն ու քվեաթերթիկները թողել է խցիկում։
Իջևանում ՏԻՄ ընտրություններին մասնակցում էին երկու քաղաքական ուժեր։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանը, իսկ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Լևոն Վարդապետյանը։
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ։ Դրանցից 19-ում ընտրություններն անցկացվում էին համամասնական, իսկ 2-ում՝ մեծամասնական ընտրակարգով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

