Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ

Լուրեր

13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
13.10.2026 | 16:04
Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»
Բոլորը

, ինչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Ընդդեմ սեռական բռնության» քարոզարշավի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:

Մասնավորապես, դեկտեմբերի 10-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Շոմբի Շարփը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել են ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, հանդիպել կին զինծառայողների հետ և քննարկել ծառայության հետ կապված հարցեր:

Նույն օրը ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել է զինված ուժերում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման թեմաներով կլոր-սեղան քննարկում, որին մասնակցել են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչներ, փորձագետներ և տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում ամփոփվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատված «Պաշտպանության համակարգում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման միջոցառումների» ծրագրի կատարողականը, ինչպես նաև ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև կնքված ամենամյա համագործակցության պլանի շրջանակներում կատարված աշխատանքները:

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը հանդիպման մասնակիցներին ողջունել է մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ և ներկայացրել օրվա խորհրդին նվիրված ՀՀ պաշտպանություն նախարարի ուղերձը: Ա. Ավետիսյանը հավաստիացրել է, որ պաշտպանության նախարարությունը շարունակելու է հետևողականորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը և խթանումը զինված ուժերում` որպես զինված ուժերի կայունության ապահովման կարևոր նախապայման: