Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հնարավոր հանդիպումը
Քաղաքականություն
19.10.2026 | 16:28
ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բարձր մակարդակով հնարավոր հանդիպման թեման արծարծվել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի շփումների ընթացքում, սակայն այդ առնչությամբ կոնկրետ առաջարկներ չեն ներկայացվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։
«Հաշվի առնելով, որ երեք պետությունների ղեկավարներն էլ, հնարավոր է, մասնակցեն Չինաստանում կայանալիք գագաթնաժողովին (ԱԽՏՀ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն), նման ենթադրելի հանդիպման թեման, իսկապես, արծարծվել է։ Սակայն որևէ կոնկրետ առաջարկ կամ պայմանավորվածություն չի քննարկվել և չի ներկայացվել ո՛չ բուն հանդիպման, ո՛չ էլ դրա հնարավոր օրակարգի ու բովանդակության վերաբերյալ»,- հայտարարել է Պեսկովը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով լրատվամիջոցների հրապարակումները, որոնց համաձայն՝ Թրամփի հետ վերջին բանակցությունների ընթացքում Պուտինն առաջարկել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների բարձր մակարդակի հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ։
ԱԽՏՀ գագաթնաժողովն անցկացվելու է նոյեմբերի 18-19-ը Շենչժենում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

