Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
Քաղաքականություն
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում բողոքի ցույցերի ընթացքում հրկիզվել է XIX դարի քաղաքապետարանի շենքը, որը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։
Հրդեհի հետևանքով փլուզվել են աշտարակը և տանիքի մեծ մասը, ոչնչացվել է շենքի ճակատի մոտ երկու երրորդը։ Տեղական իշխանությունները կատարվածը որակել են որպես «մշակութային ժառանգության աղետ»։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
1883 թվականին կառուցված քաղաքապետարանը ներառված է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում անցկացվել են կենսապահովման ծախսերի աճի դեմ զանգվածային բողոքի ցույցեր։ Ակցիաներն ուղեկցվել են վերջին տարիների ամենածավալուն անկարգություններով և ջարդերով։ Փարիզում և այլ քաղաքներում վնասվել են մեքենաներ ու խանութներ։ Մարսելում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարան, իսկ Լիոնում հրկիզվել է զբոսաշրջային գրասենյակի շենքը։
Տեսանյութը՝ այստեղ։

