Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խուսափեց Բաքվում պահվող գերիների մասին հարցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:05
ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ
15.10.2026 | 17:54
Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքեր են հրկիզվել․ ուսանողները միացել են հակակառավարական շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:42
Մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ավիաընկերությունից․ ովքե՞ր են նոր բաժնետերերը
15.10.2026 | 17:34
Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարն ու այլ երկրների ներկայացուցիչներ Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել են դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
Բոլորը

Եվրամիության խորհրդի շենքը ժամանակավորապես վերածվել է մեծ խմբագրության։ Տարբեր երկրների լրատվամիջոցների 1350 ներկայացուցիչ հավատարմագրվել է՝ լուսաբանելու Եվրոպական խորհրդի հոկտեմբերի 15-16-ի գագաթնաժողովը։ Եթե այս թվին գումարենք նաև տարեկան հավատարմագրում ունեցող 886 լրագրողներին, ապա թիվն ավելի մեծ կլինի։

Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին մասնակցում են ԵՄ երկրների առաջնորդներն ու Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները։ Գագաթնաժողովից առաջ՝ մուտքի մոտ (doorstep) նրանցից մեկնաբանություններ ստանալու համար լրագրողները տեղեր են զբաղեցրել առավոտյան ժամը 7-ից, թեև առաջնորդների ժամանումը նախատեսված էր 8։30-ից։ ԵՄ առաջնորդներից մի քանիսը լրագրողների հարցերին պատասխանում են հակիրճ, մյուսները՝ ավելի երկար։

Արդեն ժամը 10-ին, երբ մեկնարկեց գագաթնաժողովը, պարզ դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին լրագրողների մոտով չեն անցնելու։

Րոպեներ անց Եվրամիության պաշտոնական կայքում հայտնվեցին լուսանկարներ, որոնցում Էմանուել Մակրոնը զրուցում է ԵՄ գործընկերների հետ։

Գագաթնաժողովին հրավիրված են Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը ժամանելու է վաղը։

Երբ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մոտեցավ լրագրողներին, հարցերից մեկը Զելենսկիի հայտարարության մասին էր, ըստ որի՝ Ուկրաինան ծրագրում է կրկին հարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին։

«Ռուսաստանը պատերազմի ֆինանսավորման միջոցների մեծ մասը ստանում է նավթային եկամուտներից։ Ուստի ակնհայտ է, որ Ուկրաինան ցանկանում է, որ այս պատերազմը դադարի, և հենց այդ պատճառով պատերազմի ֆինանսավորումը կտրելը դրան հասնելու միջոցն է։ Մենք կարծում ենք, որ այս պատերազմին վերջ տալու համար պետք է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ նրան ստիպելով հանձնվել, ոչ թե Ուկրաինային»,- պատասխանեց Կայա Կալլասը։

Նույն համատեքստում ԵՄ բարձր ներկայացուցիչը քննադատեց ԱՄՆ դիրքորոշումը․ «Այս պատերազմի նկատմամբ մեր մոտեցումները, անկասկած, տարբեր են։ Մենք կարծում ենք, որ պետք է ճնշում գործադրել ագրեսորի նկատմամբ՝ պատերազմը դադարեցնելու համար, ոչ թե զոհի՝ նրան ստիպելով հանձնվել։ Ուկրաինայի նկատմամբ ճնշում գործադրելը ճիշտ մոտեցում չէ, և հենց այդ պատճառով Եվրոպան կանգնած է Ուկրաինայի կողքին»։

Եվրամիության անդամ երկրների ղեկավարներն այսօր Բրյուսելում մեկնարկած երկօրյա գագաթնաժողովում քննարկում են տնտեսական մրցունակությանը, էներգետիկ անվտանգությանը, միգրացիային, ընդլայնմանը, Ուկրաինային աջակցության, ԵՄ հաջորդ երկարաժամկետ բյուջեին վերաբերող հարցեր։ Ենթադրվում է, որ ամենադժվարը լինելու է բյուջեի շուրջ համաձայնության հասնելը։ Բուռն քննարկումներ են կանխատեսվում նաև ընդլայնման հարցով։ Կալլասը կարևորում է, որ այդ գործընթացը չվերածվի երկկողմ հարցերի քննարկման։

«Եթե դիտարկենք ընդլայնման գործընթացն ինքնին, Եվրոպան շատ փոքր մայրցամաք է։ Մենք պետք է ավելի ուժեղ լինենք Եվրոպայում գտնվող այդ երկրների հետ միասին»,- նշեց նա։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ԵՄ-ն կանգնած է չափազանց բարդ բանակցությունների առաջ, որոնք պահանջում են կոշտ ու հաշվենկատ որոշումներ։ Անդրադառնալով ԵՄ ապագա բազմամյա ֆինանսական շրջանակի շուրջ տարվող բանակցություններին՝ կանցլերը նշեց, որ քննարկման դրված առաջարկը դեռևս շատ հեռու է անհրաժեշտ մակարդակից։

«Մենք պետք է զգալիորեն կրճատենք ընդհանուր բյուջեն՝ Հանձնաժողովի առաջարկների համեմատ։ Ոչ մի անդամ պետություն ԵՄ-ում չի կարող իրեն թույլ տալ նման ծավալով վճարումներ կատարել»,- հայտարարեց Մերցը։

Նրա խոսքով՝ ներկայիս առաջարկը 50%-ով գերազանցում է գործող բազմամյա ֆինանսական շրջանակի ֆինանսավորման մակարդակը։ Կանցլերը նաև ընդգծեց, որ ֆինանսական հարցերի քննարկումն իմաստ չունի, եթե Եվրոպայում չհաջողվի զգալիորեն կրճատել բյուրոկրատիան։

«Եթե մեզ չհաջողվի զգալիորեն կրճատել Եվրոպայում առկա գերբյուրոկրատիան, ապա համեմատաբար քիչ իմաստ ունի գումարների մասին խոսելը»,- ասաց Ֆրիդրիխ Մերցը։

Անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին և Վլադիմիր Զելենսկիի սպասվող այցին՝ Գերմանիայի կանցլերը վերահաստատեց Կիևին աջակցելու հանձնառությունը։ Նա փաստեց, որ Ռուսաստանի հարձակումներն Ուկրաինայի դեմ անընդհատ սաստկանում են։

«Մենք պետք է ամեն ինչ անենք՝ Ուկրաինային օգնելու համար նաև ձմռանը և հաջորդ տարի։ Իմ հաստատուն համոզմունքն է, որ մենք ոչ միայն պաշտպանում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, այլև պաշտպանում ենք Եվրոպայի քաղաքական կարգը, որն այստեղ Ռուսաստանի կողմից ճնշման տակ է դրվում բոլոր առումներով»,- ասաց նա։

Գերմանիայի կանցլերը վստահ է՝ չնայած սպասվող դժվարին բանակցություններին՝ Եվրոպան պետք է մնա գործունակ և ինքնիշխան։

Կարինե Ասատրյան

Բրյուսել