Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո

Լուրեր

15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
15.10.2026 | 11:24
Հորդառատ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել Ստամբուլում․ 2 մարդ է զոհվել, դպրոցները փակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինան կվերսկսի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին Financial Times-ին տված հարցազրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ Կիևը երեք օրով դադարեցրել էր էներգետիկ օբյեկտներին հարվածները՝ ընդառաջելով ԱՄՆ-ի կոչին, մինչդեռ Մոսկվան շարունակել է հարվածել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Արդյունքում՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ։

Զելենսկին նշել է, որ չնայած Ուկրաինան դադար էր վերցրել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների գործողություններում՝ ուկրաինական բանակն այլևս չէր ստանում ԱՄՆ-ի նախազգուշացումները Ուկրաինայի թիրախներին մոտեցող բալիստիկ հրթիռների մասին։ Բացի այդ, Ուկրաինայում դանդաղել էր ամերիկյան Starlink արբանյակային ցանցի աշխատանքը, ինչը դժվարացրել է գործողություններն առաջնագծում և Ռուսաստանի ռազմական օբյեկտներին միջին հեռահարության հարվածներ հասցնելը։

Ուկրաինայի նախագահը նաև հերքել է ենթադրությունները, թե հետախուզական տվյալների փոխանցման և Starlink-ի աշխատանքի հետ կապված խնդիրները տեխնիկական բնույթ են ունեցել։ Նրա խոսքով՝ ամերիկացիներն ուղղակիորեն զգուշացրել էին ուկրաինացի զինվորականներին, որ Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին հարվածները շարունակելու դեպքում նրանց հասանելիությունը հետախուզական տեղեկատվությանը կարգելափակվի։ Սակայն ավելի ուշ դա Կիևին ներկայացվել էր որպես «տեխնիկական խափանում»։

Այդ պատճառով, ըստ Զելենսկիի, այժմ վերացվել է Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածելու ներքին արգելքը։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ էներգետիկ օբյեկտներին հարվածներից հրաժարվելը կարող է միայն դրդել ԱՄՆ-ին և Ռուսաստանին նոր գործարքներ կնքել, ինչի արդյունքում լրացուցիչ ֆինանսավորում կհատկացվի ռուսական ռազմական մեքենային։

«Հարցն այն է, թե ե՞րբ կկնքվի հաջորդ գործարքը։ Հնարավոր է՝ խոսքը գազի մասին լինի։ Ամենայն հավանականությամբ՝ հենց գազի»,- ենթադրել է նա։

Ուկրաինայի ղեկավարը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մոսկվայի հետ գործարքներ կնքելու ձգտումը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ նրա ակնհայտ համակրանքը։ Զելենսկիի համոզմամբ՝ Թրամփը «բնազդային հակվածություն ունի դեպի ավտոկրատներն ու գերհարուստ մարդիկ», քանի որ իշխանությունը 20, 30 կամ 40 տարի իշխանությունը պահպանելու կարողությունը համարում է մեծ ուժի նշան։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի հարաբերություններն ԱՄՆ-ի՝ որպես «ազնիվ» և «ռազմավարական» գործընկերոջ հետ կենսական նշանակություն ունեն Ռուսաստանի դեմ պայքարում, ինչպես Կիևի և Լոնդոնի հարաբերությունները։

«Ռուսաստանը կարող է պատերազմել բոլորիս դեմ, բայց միայն այն դեպքում, երբ մենք միասնական չենք»,- հայտարարել է նա Մեծ Բրիտանիայի ղեկավարության հետ մի շարք հանդիպումներից հետո։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և Եվրոպայի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև պառակտումը ձեռնտու է միայն Պուտինին, քանի որ դա օգնում է նրան համախմբել սեփական ժողովրդին և հաջողության զգացում առաջացնում, հայտարարել է նա։

«Դա օգնում է նրան զգալ, որ ինքը չի պարտվում, այլ հաղթանակ է տանում»,- ընդգծել է Զելենսկին։

Կիևի ուղղությամբ Ռուսաստանի վերջին հարձակումների ժամանակ ուկրաինական իշխանությունները հայտարարել են, որ արևմտյան դաշնակիցներից, ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ից, կրկին չեն ստացել բալիստիկ հրթիռների վերաբերյալ տվյալներ։ Կիևում հայտնում են Starlink-ի «ռազմական փաթեթի»՝ Starshield ծառայության աշխատանքի սահմանափակումների մասին։ Սահմանափակումները կիրառվել են Կիևի և ԱՄՆ նախագահի վարչակազմի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին։

Նախօրեին ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան անանունության պայմանով DW-ին հայտնել է, որ Կիևը կապի արագության սահմանափակումների վերաբերյալ որևէ պարզաբանում չի ստացել ո՛չ ԱՄՆ իշխանություններից, ո՛չ էլ SpaceX-ից։

«Մենք դա դիտարկում ենք որպես հնարավոր հետագա սահմանափակումների ազդանշան»,- ասել է DW-ի զրուցակիցը։

Ավելի վաղ Թրամփը Զելենսկիին մեղադրել էր Սպիտակ տան խնդրանքներն անտեսելու և Ռուսաստանում նավթավերամշակման գործարաններին հարվածները շարունակելու համար։ Նա նաև կոչ էր արել Ուկրաինայում նախագահական նոր ընտրություններ անցկացնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի