«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
Հասարակություն
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է։ Այս մասին հայտնել է Գնահատման թեստավորման կենտրոնը։
«2026 թվականի հոկտեմբերի 25-ի «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է հոկտեմբերի 27-ին՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Հայաստանի մի շարք մարզերում ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու։

