Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը

Լուրեր

14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովայի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, փախստականների կարիքների հասցեագրման, տնտեսական դիվերսիֆիկացման և կլիմայական դիմակայունության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև Երևանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներին և կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորմանը։

ԱԳՄԱ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ)՝ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովայի հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձել է կատարվել Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված երկարամյա գործընկերությանը, դրա շրջանակներում տնտեսության և կայուն զարգացման տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

ԱԳՄԱ նախարարի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում ընթացիկ զարգացումները և այդ համատեքստում ՀՀ կառավարության առաջնահերթությունները: Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է ԱԶԲ-ի ակտիվ ներգրավվածությունը փախստականների կարիքների հասցեագրմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, առևտրային կարողությունների ամրապնդմանը, տնտեսական դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև կլիմայական դիմակայունությանը և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերը և Հայաստանում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը վերաբերող հարցեր։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի աջակցությունը համաժողովի նախապատրաստական աշխատանքներում՝ կարևորելով միջազգային գործընկերների ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսավորման խթանման գործում»։