Գրետա Թունբերգը միացել է Ֆրանսիայի դպրոցականների բողոքի ցույցերին՝ համազգային ակցիաներին ընդառաջ

Լուրեր

13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը hոկտեմբերի 13-ին միացել է Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտներին, որոնք պայքարում են ուսումնական պայմանների բարելավման համար։ Սա տեղի է ունենում համազգային նոր բողոքի ցույցերից առաջ, երբ իշխանություններն ու ցուցարարները մտահոգված են հնարավոր նոր բռնություններով, գրում է Le Monde-ը։
23-ամյա Թունբերգը, որը հայտնի է դարձել դեռահաս տարիքում կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակով դպրոցական դասադուլներ կազմակերպելով, կանգնել է աշակերտների կողքին՝ շարժման կենտրոնում գտնվող դպրոցի առջև։ Դպրոցը գտնվում է Փարիզի ամենամեծ՝ Սեն Դենի արվարձանում։

Թունբերգը ժամանել է Պոլ Էլյուարի անվան ավագ դպրոց, որտեղ փաստաբանները կենդանի շղթա են կազմել՝ դեռահասներին պաշտպանելու համար։ Սա տեղի է ունենում ոստիկանության դաժան վերաբերմունքի վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքների ֆոնին։

«Երիտասարդներին չեն ներգրավում քննարկումներում։ Մեզանից խլում են մեր ապագան»,- AFP-ին ասել է Թունբերգը։

Արհմիությունների և ձախակողմյան ընդդիմադիր «Անսասան Ֆրանսիա» կուսակցության աջակցությամբ կազմակերպվող բողոքի շարժման շրջանակում նախատեսվում էր կեսօրից հետո երթ անցկացնել Փարիզում, ինչպես նաև երթեր կազմակերպել այլ քաղաքներում։

«Նրանք մեզ չեն լսում, ուրեմն մենք ենք գնալու նրանց մոտ»,- X սոցիալական ցանցում գրել է համալսարանական ուսանողների «L’Union Étudiante» արհմիությունը։

Սեպտեմբերի վերջին սկիզբ առած շարժման վերջին խոշոր միջոցառման ժամանակ Ֆրանսիայի փողոցներ էր դուրս եկել ավելի քան 70 հազար մարդ։ Երկրի իշխանությունները հույս ունեին, որ ուսանողական բողոքի շարժումը սկսել է մարել՝ դպրոցական արձակուրդներից ընդամենը մի քանի օր առաջ։

«Պետք է փակված լինի մոտավորապես 200 դպրոց, ինչը պակաս է, քան անցյալ շաբաթ»,- France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է կրթության նախարար Էդուար Ժեֆրեն՝ հավելելով, որ բողոքի երթուղիների մոտ գտնվող որոշ դպրոցներ փակվում են՝ հնարավոր վնասներից խուսափելու համար։

Կրթության նախարարության տվյալներով՝ երկուշաբթի Ֆրանսիայի 3700 լիցեյներից փակ էր ընդամենը 130-ը։ Սակայն նախարարությունը նշել է, որ թեև «դպրոցների փակման դեպքերը նվազում են, բռնությունն ուժգնանում է»։ Կրթության նախարարության հաղորդմամբ՝ երկուշաբթի բողոքի ցույցերի հետ կապված միջադեպերի հետևանքով տուժել է ուսումնական հաստատությունների ութ աշխատակից։ Նրանց մեծ մասը եղել է Փարիզի շրջանում, ինչպես նաև Բորդո և Լիոն քաղաքներում։

Բողոքի ցույցերի հետ, ըստ երևույթին, կապ չունեցող և նախարարության վիճակագրության մեջ չներառված մեկ այլ միջադեպի ընթացքում ոստիկանությունը երկուշաբթի Մարսելի մերձակայքում ձերբակալել է 14-ամյա դեռահասի։ Դրանից առաջ որսորդական հրացանով կրակոցներ էին արձակվել միջնակարգ դպրոցի տնօրենի և ուսուցչի ուղղությամբ՝ վիրավորելով երկուսին էլ։

Թեև բողոքի ակցիաների մեծ մասը խաղաղ է անցել, աշակերտները հայտարարում են, որ վճռական են տրամադրված՝ պահանջելու կառավարությունից լուծել ուսուցիչների հաճախակի բացակայության, շենքերի անմխիթար վիճակի, դասացուցակների գերծանրաբեռնվածության և այլ խնդիրներ։

Բողոքի ցույցերի սկզբնական փուլում երիտասարդ ցուցարարներից մեկը ոստիկանության լուսաձայնային նռնակի պայթյունի հետևանքով կորցրել է ձեռքը, մյուսը՝ դեմքին մոտ տարածությունից արձակված արցունքաբեր գազի նռնակի հարվածից կորցրել էր ատամները, իսկ երրորդը՝ մեկ աչքը։ Իրավապաշտպան կազմակերպություններն ու ուսանողները ոստիկանությանը մեղադրել են ուժի անհամաչափ կիրառման մեջ։ Տուժել են նաև մի քանի ոստիկաններ և ուսուցիչներ։

Երկուշաբթի լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ աշակերտների բարձրացրած խնդիրների լուծումը ժամանակ կպահանջի, և ցուցարարներին զսպվածության կոչ է արել։

«Սրանք հարցեր են, որոնք պահանջում են ժամանակ, խորհրդակցություններ, քննարկումներ և հարգանք»,- ասել է Մակրոնը։

Արդարադատության նախարարության տվյալներով՝ բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանություն է տարվել ավելի քան 6800 մարդ, որոնց մեծ մասը՝ անչափահասներ։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ 24 մեղադրանքի առնչությամբ ներքին քննություններ է սկսել։

Անցած շաբաթվա համազգային բողոքի ցույցերից հետո կառավարությունը խոստացել էր առաջիկա օրերին շուրջ 3,000 ուսուցչի ուղարկել առավել տուժած 114 ավագ դպրոցներ՝ բացակայող աշխատակիցներին փոխարինելու համար։ Կրթության նախարարի խոսքով՝ երեքշաբթի օրվա դրությամբ՝ նրանց 35 տոկոսն արդեն նշանակվել է։

Ուսանողների ազգային միությունը, սակայն, կառավարության այս քայլը որակել է որպես «փշրանքներ»՝ պահանջելով ավագ դպրոցների ֆինանսավորումն ավելացնել 10 միլիարդ եվրոյով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի