Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին

Լուրեր

07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նիստում անդրադարձ է կատարվել սոցիալական ցանցերում Ռուսաստանի Դաշնությունում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման վերաբերյալ շրջանառվող լուրերին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներն ու ընթացիկ իրավիճակը։

Արձագանքելով պատգամավոր Արայիկ Հարությունյանի հարցադրմանը՝ նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ լուրի հրապարակման առաջին իսկ պահից գործարկվել են վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար նախատեսված հատուկ ընթացակարգերը։

Նա հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և արտերկրի գործընկերների հետ՝ օպերատիվ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Ավանեսյանն ընդգծեց, որ թոքային ժանտախտը փոխանցվում է օդակաթիլային եղանակով, իսկ ժամանակին հակաբիոտիկներով բուժում չստանալու դեպքում մահացության ռիսկը բավական բարձր է։

Նա վստահեցրեց, որ պատկան մարմինները զգոն են և պատրաստ են անհրաժեշտ ամբողջ գործիքակազմի կիրառմանը։ Նախարարը նշեց նաև, որ հետևում են աֆրիկյան երկրներում Էբոլայի բռնկումների հետ կապված զարգացումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան