Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարում:
1/8 եզրափակիչում 24-ամյա թենիսիստը երեք սեթում պարտվեց աշխարհի 54-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենին: 2 ժամ 14 րոպե տևողությամբ մրցախաղում Ցինվենը հաղթեց 6:1, 2:6, 6:4 հաշվով:
Հիշեցնենք, որ նախորդ երեք մրցախաղերում Ալինա Չարաևան հաղթել էր WTA-ի դասակարգման աղյուսակի առաջատար, Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինային, ուկրաինացի Յուլիա Ստարոդուբցևային ու բրիտանացի Սոնայ Կարտալին: WTA-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչը 118-րդն է:
Դավիթ Եղիազարյան

