Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
Տնտեսություն
07.10.2026 | 14:29
2026 թվականի սեպտեմբերին Հայաստան է այցելել 290,016 զբոսաշրջիկ՝ շուրջ 27 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ամսին, և շուրջ 28 տոկոսով ավելի, քան օգոստոսին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«2026թ. սեպտեմբերին Հայաստան է այցելել 290,016 զբոսաշրջիկ, ինչը շուրջ 27 % ավելին է, քան նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը և շուրջ 28 % ավելին՝ 2026 թ․ օգոստոսի համեմատ։ Սա այս տարվա ինը ամիսների ամենաբարձր ամսական ցուցանիշն է։
Ընդհանուր 2026թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1,757,349 զբոսաշրջիկ»,- գրել է նախարարը։

