ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը

Լուրեր

26.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու կալանքը երկարաձգվել է // Ռուս սահմանապահներն ամբողջությամբ կհեռանան ՀՀ-ից․ ԼՈՒՐԵՐ
26.11.2026 | 18:02
Մենք Ադրբեջանում չենք ծնվել, մենք ծնվել ենք Արցախում․ Անաստաս Իսրայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 18:01
Կալանավորվել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը
26.11.2026 | 17:50
Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավորի բասկետբոլի Հայաստանի Մ-20 հավաքականը
26.11.2026 | 17:41
Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ և ադրբեջանցի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:32
ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմինների փոխանակում են իրականացրել
26.11.2026 | 17:24
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
26.11.2026 | 17:17
«Այո՛» կամ «ո՛չ» ասելու համար առնվազն պետք է ծանոթանալ նախագծի բովանդակությանը․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:10
Կդիմենք Եվրասիական դատարան՝ կարծիք ստանալու․ Պապոյանը՝ ռուսական սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 16:59
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը մեկնաբանել է Նախիջևանի հետ սահմանին իրանական ռազմական տեխնիկայի կուտակումը
26.11.2026 | 16:50
Կարեն Գրիգորյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից
26.11.2026 | 16:40
Հաստատվել է 2027/2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
26.11.2026 | 16:32
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին
26.11.2026 | 16:24
2026թ․ հունվար-հոկտեմբերին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23,7 մլն դոլարի արտադրանք
26.11.2026 | 16:16
Յանիկ Սիները չի մասնակցի Australian Open-ին
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի Երկրորդ և Հինգերորդ կոմիտեների շրջանակներում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը կայուն զարգացման ֆինանսավորման և ՄԱԿ-ի կողմից իր մանդատների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների ու կարողությունների ապահովման հարցում: Այս մասին տեղեկացնում են ներկայացուցչությունից։

2-րդ կոմիտեում ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է երկրների խոցելիությունները արտացոլող զարգացման ֆինանսավորումը, Միջին եկամուտ ունեցող և Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին աջակցության տրամադրումը, տարածաշրջանային հաղորդակցությունների խթանումը, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ որպես որպես COP17-ի հյուրընկալող և առաջիկա նախագահող երկիր։

Հինգերորդ կոմիտեում դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի՝ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջե իր անդամավճարներն ամբողջությամբ և ժամանակին վճարելու հետևողական գործելակերպը և ընդգծել կանխատեսելի ֆինանսավորման, ինչպես նաև թափանցիկ ու ապացույցների վրա հիմնված բարեփոխումների կարևորությունը, որոնք կամրապնդեն ՄԱԿ-ի արդյունավետությունն ու հաշվետվողականությունը։