«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 15:02
Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
05.10.2026 | 14:54
Չկա մեկ դրամ, որն ապօրինի է. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:52
Ֆրանսիայում մինչև 500 դպրոց փակ կլինի՝ աշակերտների բողոքի ակցիաների ֆոնին
05.10.2026 | 14:44
Դուք որևիցե հարցի պատասխանելու ընդունակ չեք․ Լիաննա Գասպարյանը՝ Քաղծառայության գրասենյակի պետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:40
ԱԺ-ն լիազորություններ չունի եկեղեցու ներքին հարցերը քննարկելու. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:35
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
05.10.2026 | 14:32
Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքում վիրավորված պարեկային ծառայողին
Բոլորը

Ստամբուլում «Մտքի ազատության և կրթության իրավունքների ասոցիացիա» (Özgür-Der) կազմակերպությունն Ադրբեջանի հյուպատոսության շենքի առջև բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունների դեմ և աջակցություն հայտնել ադրբեջանական դպրոցներում հիջաբի արգելքի դեմ պայքարողներին։ Բողոքի ակցիայի ժամանակ ցուցարաները պարզել են «Ո՛չ հիջաբի արգելքին Ադրբեջանում», «Գլխաշորը մուսուլման կնոջ ինքնությունն է» և այլ գրություններով պաստառներ։ Նրանք նաև վանկարկել են՝ «Մարդասպան Իսրայել, հանցակից Ալիև», «Ալիևն իսլամի թշնամին է» և այլ կարգախոսներ։

Բողոքի ակցիայի մասնակիցներից Ահմեթ Քերիմ Արտուկն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանի Ազգային ժողովը հուլիսին «Ընդհանուր կրթության մասին օրենքում» ավելացրել է «ազգության և աշխարհիկության» սկզբունքները՝ պնդելով, որ գործընթացն իրականացվում է գիտակցված ծրագրի համաձայն։

«Այսօր մենք ականատես ենք լինում Բաքվում և Սումգայիթում մեր երիտասարդ քույրերի ողբերգությանը, որոնք ստիպված են արցունքն աչքերին վերադառնալ տուն։ Իր աշխարհիկ ավտորիտարիզմի, իսլամատյացության և արտաքին քաղաքականության մեջ սիոնիստ ճնշողների հետ համագործակցության պատճառով այս կառավարությունը չի կարող մեր եղբայրը լինել։ Բաքվի կառավարությունը հիջաբ կրող ադրբեջանցի մեր քույրերի արցունքներն ավելացրել է Գազայի մեր նահատակների արյանը»,- ասել է նա։

Özgür-Der կազմակերպության նախկին նախագահ Հյուլյա Շեքերջին էլ նշել է, որ Թուրքիայի կառավարության պաշտոնյաները փորձում են կանխել Ադրբեջանի կողմից այդ սխալն իրագործելը։

«Մեր պայքարը գլխաշորի համար Ադրբեջանում նույնն է, ինչ մեր դիմադրությունը Պաղեստինում։ Մենք կշարունակենք բարձրացնել մեր ձայնը փողոցներում և հրապարակներում, մինչև մեր հավատքի և մեր եղբայրների ու քույրերի դեմ այս թշնամական քաղաքականությունը չդադարեցվի»,- հայտարարել է նա։

Հավելենք, որ Ադրբեջանի կառավարությունը սեպտեմբերի 21-ի որոշում է ընդունել պետական հանրակրթական հաստատությունների սովորողների հագուստին ներկայացվող պահանջներում փոփոխությունների կատարման վերաբերյալ։ Այժմ չի թույլատրվում հագուստի այլ տարրերի օգտագործումը, որոնք խախտում են սովորողների համար սահմանված համազգեստի միասնականությունը, ինչպես նաև չեն համապատասխանում հանրակրթության աշխարհիկության սկզբունքին։

Հիջաբ  առը որոշման  չի նշվում, սակայն կրոնական գործիչներն այն մեկնաբանում են որպես գլխաշորերի արգելք։ Բացի այդ՝ վերջին օրերին ադրբեջանական անկախ լրատվամիջոցները հայտնել են, որ մի շարք դպրոցներում հիջաբով աշակերտուհիներին չեն թողնում դասերին մասնակցել։ Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են Սումգայիթ քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցում գլխաշորով աշակերտուհիները լաց լինելով դուրս գալիս շենքից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի