Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС

Լուրեր

26.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու կալանքը երկարաձգվել է // Ռուս սահմանապահներն ամբողջությամբ կհեռանան ՀՀ-ից․ ԼՈՒՐԵՐ
26.11.2026 | 18:02
Մենք Ադրբեջանում չենք ծնվել, մենք ծնվել ենք Արցախում․ Անաստաս Իսրայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 18:01
Կալանավորվել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը
26.11.2026 | 17:50
Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավորի բասկետբոլի Հայաստանի Մ-20 հավաքականը
26.11.2026 | 17:41
Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ և ադրբեջանցի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:32
ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմինների փոխանակում են իրականացրել
26.11.2026 | 17:24
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
26.11.2026 | 17:17
«Այո՛» կամ «ո՛չ» ասելու համար առնվազն պետք է ծանոթանալ նախագծի բովանդակությանը․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:10
Կդիմենք Եվրասիական դատարան՝ կարծիք ստանալու․ Պապոյանը՝ ռուսական սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 16:59
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը մեկնաբանել է Նախիջևանի հետ սահմանին իրանական ռազմական տեխնիկայի կուտակումը
26.11.2026 | 16:50
Կարեն Գրիգորյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից
26.11.2026 | 16:40
Հաստատվել է 2027/2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
26.11.2026 | 16:32
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին
26.11.2026 | 16:24
2026թ․ հունվար-հոկտեմբերին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23,7 մլն դոլարի արտադրանք
26.11.2026 | 16:16
Յանիկ Սիները չի մասնակցի Australian Open-ին
Բոլորը

Ռուսաստանի Ազգային գվարդիայի դաշնային ծառայության (Ռոսգվարդիա) տնօրեն Վիկտոր Զոլոտովը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին հանձնել է բանակի գեներալի ուսադիրներ և կարմիր բերետ, հայտնում է ТАСС-ը։

Զոլոտովը հայտնել է, որ Կադիրովին զինվորական կոչման բարձրացումը կատարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Զոլոտովին հանձնարարվել է Կադիրովին փոխանցել Պուտինի հրամանագիրը և նրան հանձնել բանակի գեներալի ոսկեգույն ուսադիրները։

«Բայց սա դեռ ամենը չէ։ Երեք օր առաջ մենք նշեցինք գերատեսչության հատուկ նշանակության ուժերի ստեղծման հերթական տարեդարձը, որտեղ ձևավորվել է կարմիր բերետ հանձնելու ավանդույթը։ Եվ ի նշան երախտագիտության՝ որոշվեց բանակի գեներալ Կադիրովին հանձնել այս կարևոր խորհրդանիշը»,- հավելել է Զոլոտովը։

Կադիրովը նախկինում ուներ գեներալ-գնդապետի կոչում, որը ստացել էր 2022 թվականին։ Բանակի գեներալի կոչումը փաստացի Ռուսաստանի բանակում ամենաբարձր զինվորական կոչումն է։ Դրանից բարձր է միայն մարշալի կոչումը, որը 1997 թվականից ի վեր որևէ մեկին չի շնորհվել։

Կարմիր բերետը համարվում է Ռոսգվարդիայի հատուկ նշանակության ստորաբաժանումներում և որոշ այլ ուժային ծառայություններում բարձրագույն տարբերանշաններից մեկը։ Այն ստանալու համար անհրաժեշտ է անցնել մի շարք փորձություններ, որոնք երբեմն ավարտվում են մասնակիցների մահվամբ։

Հայտնի չէ՝ Ռամզան Կադիրովը մասնակցել է արդյոք այդ փորձություններին։ Միևնույն ժամանակ, նա նախկինում ևս կրել է կարմիր բերետ։