Քարոզարշավին մասնակցող որոշ ուժեր չգիտեին՝ ինչ է կատարվում բանակում. Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
09.12.2018 | 15:38Factor.am-ի հարցազրույցն իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ:
– Դուք հավանաբար դիտարկում եք ընտրությունների ընթացքը: Այս պահին ի՞նչ ընտրախախտումներ եք հայտնաբերել կամ նկատել:
– Ես ինքս գնացել եմ արդեն ընտրության: Շատ խաղաղ էր ընթանում, նկատեցի, որ մասնակցությունը շատ մեծ չէ: Բայց որևէ մեկը չկար մուտքի մոտ հավաքված, չկային մեքենաներ, մի խոսքով՝ խաղաղ և լավ տրամադրող էր: Այն ընտրություններն են, որին սպասում էինք: Շատ հուսադրող ընտրություններ են, որ անցնելու են արդար և թափանցիկ:
– Տեղական դիտորդները քարոզարշավի ընթացքում հայտարարեցին, որ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր են արձանագրվել: Ինչպե՞ս կգնահատեք սա:
– Կարելի է ասել, որ անհասավար ընտրապայքարի տպավորություն էր՝ զուտ վիզուալ, որովհետև մյուսները չեն երևում այս ընտրապայքարում: Թեև համաչափ լուսաբանում կա, բայց միևնույն է, և սա արդեն վարչական չարաշահման տպավորություն է թողնում:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
Մհեր Արշակյան