Եթե մշակութային հեղափոխություն չլինի, այս հեղափոխությունը կպարտվի. Վահրամ Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի հետ:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս ընտրություններից և վաղն ի՞նչ Հայաստան եք սպասում։

– Սպասում եմ այն Հայաստանի շարունակությանը, որն արդեն կա մայիսից սկսած: Այդ Հայաստանը ես կոչում եմ հնարավորությունների Հայաստան: Այդ Հայաստանը երազելի մի բան է մեզ համար, հետևաբար՝ համոզված եմ, որ այն կշարունակի իր գոյությունը և այն մանր-մունր բաները, որոնք շեղում էին ընթացքը, կվերանան: Ես սպասում եմ այնպիսի խորհրդարան, որտեղ կլինեն ստեղծարար, ազնիվ, արհեստավարժ ու կոռուպցիայով չարատավորված մարդիկ, որոնք, իրար երեսով տալու փոխարեն, կփորձեն երկրի հազարավոր խնդիրներին լուծումներ տալ:

– Պարոն Մարտիրոսյան, նոր իշխանություններից ի՞նչ ակնկալիքներ ունեք մշակույթի ոլորտում, և արդյո՞ք քաղաքական ուժերի ծրագրերում տեսել եք այնպիսի կետեր, որոնք քաղաքական հեղափոխությունը նաև մշակույթի ոլորտ կտեղափոխեն:

– Եթե մշակութային հեղափոխություն չլինի, այս հեղափոխությունը կպարտվի, ինչպես նախկինում շատ շարժումներ: Մենք ուզում ենք, որ մեր պետությունը լինի ազատ, չկոռումպացված, իսկ դա ենթադրում է նաև կապ ժամանակակից մշակույթի հետ: Հույս ունեմ, որ նոր սերնդի մեջ շատ են մարդիկ, ովքեր իրազեկ են մշակույթից: Այս ընթացքում բոլորս զբաղված ենք եղել մի խումբ մարդկանց ատելով և մոռացել ենք հարստացնել մեր մշակույթը։ Իսկ հայկական մշակույթ մեջ կան արժեքներ, որոնց մարդիկ պետք է ծանոթ լինեն՝ զարգացած լինելու համար:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Արմինե Ավետյան