Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը

Լուրեր

02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:14
ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորին կալանավորելու պահանջով ակցիա ԱԱԾ շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
Բոլորը

Լիոնում հոկտեմբերի 1-ին անցկացվել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ երկրորդ տնտեսական համաժողովը, որի օրակարգում են եղել ագրոպարենային ոլորտը և ագրոտուրիզմը։ Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 200 ներկայացուցիչ՝ Հայաստանի և Ֆրանսիայի պետական ու տեղական կառավարման մարմիններից, գործարար շրջանակներից և ոլորտային կազմակերպություններից։

«Հոկտեմբերի 1-ին Լիոնում տեղի ունեցավ Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ երկրորդ տնտեսական համաժողովը՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմին։

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ֆաբրիս Պանկուկն ընդգծեց Հայաստանի հետ ապակենտրոնացված համագործակցության զարգացման կարևորությունը՝ առանձնացնելով Սյունիքի մարզի հետ ձևավորված արդյունավետ կապերը, ինչպես նաև երկու տարածաշրջանների յոթական համայնքների միջև հաստատված գործընկերությունները։ Նա կարևորեց նաև Ֆրանսիա–Հայաստան առևտրի պալատի Լիոնի մասնաճյուղի բացումը որպես գործարար կապերի ամրապնդման և նոր գործընկերությունների ձևավորման կարևոր հարթակ։
Արման Խոջոյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունը, եվրոպական շուկաների հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված քայլերը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու արտահանման զարգացման հեռանկարները։

Եզրափակիչ ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆլորան Էսկյուդիեն։ Դեսպան Խաչատրյանն ընդգծեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատմամբ երկկողմ հարաբերությունները թևակոխել են նոր փուլ, որում առանձնահատուկ նշանակություն ունի ապակենտրոնացված համագործակցությունը։ Նա կարևորեց գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների, նորարարության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ներուժը՝ հատուկ ընդգծելով Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի հնարավորությունները։
Համաժողովին հայկական կողմից մասնակցում էին նաև «Էնթերփրայզ Արմենիա»-ի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ներկայացուցիչները։

Համաժողովին ներկա էին ավելի քան 200 մասնակից՝ երկու երկրների պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, գործարար շրջանակների, ոլորտային կազմակերպությունների և ֆրանսահայ կառույցների ներկայացուցիչներ։

Միջոցառման շրջանակներում հայկական պատվիրակությունը երկկողմ հանդիպում ունեցավ Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի հետ»,- ասված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդակցությունում։