Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել
Հասարակություն
01.10.2026 | 18:40
ԱԺ պատգամավոր, Լեհաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր նախկին դեսպան Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարի ժամեկտով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և նշանակվել է 1 տարի փորձաշրջան։ Այս մասին հայտնում են դատարանից։
Նշենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել Սահմանադրական դատարանի դատավորների հասցեին հնչեցրած արտահայտությունների համար։
Ըստ մեղադրանքի՝ «Էդգար Ֆերդինանդի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ քննված գործի ընթացքի և նշված գործով 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացված ՍԴՈ-1749 որոշման կապակցությամբ 2024 թվականի օգոստոսի 28-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում հրապարակել է «Սահմանադրական դատարանի դատավորներին և արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ»։
Ղազարյանը մեղադրանքը չի ընդունել։
Արաքս Մամուլյան

