Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:02
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ցույցերի սրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, տասնյակները՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:51
Լևոն Քոչարյանի «Նաիրի Ինշուրանս»-ի բաժնեմասի արգելանքը կպահպանվի․ Վերաքննիչը բավարարել է դատախազության բողոքը
01.10.2026 | 18:40
Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել
01.10.2026 | 18:30
Կկորչի՛ ԵՏՄ-ում մնալու իմաստը, եթե ՀՀ-ն զրկվի տնտեսական օգուտներից․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 18:03
Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
01.10.2026 | 17:56
Ադրբեջանցու կրակոցից վիրավորը կին է, ադրբեջանցին ևս դանակից վիրավորում է ունեցել․ Շաքիի համայնքի ղեկավարը մանրամասներ է պատմել «Ազատությանը»
01.10.2026 | 17:55
Ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած քաղաքացին հիվանդանոցում է
01.10.2026 | 17:46
ՌԴ ԱԽ-ից հայտարարել են, թե TRIPP-ի իրականացման դեպքում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ կարող են հայտնվել Հայաստանում
01.10.2026 | 17:38
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին
01.10.2026 | 17:29
Արմեն Ադամյանը գլխավորել է «Գանձասարը»
01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
Բոլորը

Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման հայեցակարգը սեպտեմբերի 30-ին միաձայն հավանության է արժանացել ԿԳՄՍ նախարարին կից գիտամեթոդական խորհրդի կողմից։ «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի ծրագրով շենքը նախատեսվում է վերածել հյուրանոցային, բնակելի, գրասենյակային և առևտրային տարածքներ ներառող բազմաֆունկցիոնալ համալիրի, իսկ ընդհանուր ներդրումների ծավալը կգերազանցի 150 մլն դոլարը։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հաղորդագրությունը՝ ստորև․

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությանը պատկանող Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերակառուցման հայեցակարգը ս.թ. սեպտեմբերի 30-ին միաձայն հավանության է արժանացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից գործող գիտամեթոդական խորհրդի կողմից։

Հայեցակարգը մշակվել է աշխարհահռչակ լոնդոնյան ճարտարապետական և դիզայներական «Foster + Partners» ընկերության, ինչպես նաև պատմական շենքերի վերականգնման ոլորտում մեծ փորձառություն ունեցող հայկական «Quadrum Architectural Office» ճարտարապետական գրասենյակի հետ համագործակցությամբ։

Նախագիծը նախատեսում է գոյություն ունեցող շենքի վերափոխումը բազմաֆունկցիոնալ համալիրի, որը կներառի հյուրանոցային, բնակելի, գրասենյակային և առևտրային տարածքներ, ինչպես նաև նոր հանրային տարածքներ։

Հաստատմանը նախորդել է շուրջ 18 ամիս տևած սերտ համագործակցություն ճարտարապետական թիմերի և ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից գործող գիտամեթոդական խորհրդի միջև։ Այդ ընթացքում հայեցակարգը շարունակաբար կատարելագործվել է կառուցողական երկխոսության արդյունքում՝ հաշվի առնելով Խորհրդի առաջարկություններն ու դիտարկումները։

Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել շենքի ճարտարապետական և պատմական արժեքի, ինչպես նաև նրա առանձնահատուկ ժառանգական տարրերի պահպանման անհրաժեշտությանը։

Հայեցակարգի հաստատմամբ նախագիծն անցնում է զարգացման հաջորդ փուլ։

«Մեր նպատակն է նոր շունչ հաղորդել այս կարևոր նշանակության շինությանը՝ պահպանելով վերջինիս պատմական ինքնությունն ու Հանրապետության հրապարակի հետ ունեցած անմիջական կապը՝ միաժամանակ ստեղծելով ժամանակակից և կենսունակ միջավայր բնակիչների և այցելուների համար,» նշել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:

Ընդհանուր ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ավելի քան 150 000 000 ԱՄՆ դոլարի ներդրում։

Բարձրորակ ճարտարապետական լուծումների և քաղաքի առավել նշանակալի շենքերից մեկի վերափոխման միջոցով նախագիծը նպատակ ունի դառնալ Երևանի նոր գրավչություններից մեկը և նպաստել քաղաքի՝ որպես միջազգային մշակութային և զբոսաշրջային ուղղության աճող դիրքի ամրապնդմանը»։