Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության

Լուրեր

01.10.2026 | 16:57
Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հայտնվել է Սյունիքում և կրակել ՀՀ քաղաքացու վրա․ ԱԱԾ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
01.10.2026 | 16:30
«Ռոլլս-Ռոյս», «Բենթլի», 1,8 մլն դոլար կանխիկ, բնակարաններ ԱՄԷ-ում ու Եվրոպայում․ ինչ է հայտարարագրել Վահագն Արսենյանը 
01.10.2026 | 16:17
Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ն 20 տոկոսով կրճատել է իր գեներալների և ծովակալների թիվը
01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
01.10.2026 | 15:18
Եթե տեսնենք սանկցիայի տակ ենք հայտնվում, որոշում կկայացնենք. Փաշինյանը` Իրանից թռիչքների արգելքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հոկտեմբերի լույս 1-ի գիշերը հարձակվել են բռնակցված Ղրիմի վրա։ «Կրիմէներգո»-ում հայտնել են, որ հարձակման են ենթարկվել էներգետիկ օբյեկտներ, ինչի հետևանքով մի շարք բնակավայրեր զրկվել են էլեկտրականությունից, գրում է Current time-ը։

«Թերակղզում էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ բարդ։ Էներգետիկները շուրջօրյա աշխատանքներ են իրականացնում էլեկտրական ցանցի վերականգնման ուղղությամբ»,- հայտարարել են ընկերությունում։

Крымский ветер տելեգրամ ալիքը, հղում անելով տեղի բնակիչներին, հայտնել է Նիժնեգորսկի բնակավայրում գտնվող խոշոր էլեկտրական ենթակայանի վրա հարվածի մասին։ Ալիքը ենթադրում է, որ հնարավոր է՝ Ղրիմում վնասվել է ոչ միայն այդ ենթակայանը։ Ալիքի տվյալներով՝ էլեկտրաէներգիա չկա Արմյանսկում, Չեռնոմորսկոյե ավանում, Պերվոմայսկի շրջանի մի շարք գյուղերում, ինչպես նաև Կրասնոգվարդեյսկի և Կրասնոպերեկոպսկի շրջաններում։

Բացի այդ, ըստ աղբյուրի, հրդեհ է նկատվել Ստրելկովոյե գյուղում գտնվող «Օստրավա» հանգստի բազայում։ Ըստ տվյալների՝ լայնածավալ ներխուժման սկսվելուց ի վեր ռուս զինվորականներն օգտագործում են Արաբաթի ցամաքալեզվակի հանգստյան տներն ու բազաները, որոնց ուկրաինական բանակը բազմիցս հարվածներ է հասցրել։

Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել են, որ Բրյանսկի, Բելգորոդի, Սմոլենսկի, Կալուգայի, Տուլայի, Կուրսկի, Տվերի, Լիպեցկի, Օրյոլի, Տամբովի, Աստրախանի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, բռնակցված Ղրիմի տարածքների ու Սև ծովի  վրա խոցել կամ որսացել են ուկրաինական 330 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի