2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ

Լուրեր

01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
Բոլորը

2027 թվականի պետական բյուջեի նախագծով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 4 տրիլիոն 72 միլիարդ դրամ։ Նախագծով նախատեսվող բյուջեի դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ։ Նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում։

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար նախատեսվում է ներգրավել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներ։ Ներքին ֆինանսավորումը նախատեսվում է շուրջ 187.5 միլիարդ դրամի չափով, իսկ արտաքին ֆինանսավորումը՝ մոտ 280.7 միլիարդ դրամ։

Բյուջեի եկամուտների հիմնական մասը ձևավորվելու է հարկային եկամուտներից և պետական տուրքերից։ Այս ուղղությամբ նախատեսվում է 3 տրիլիոն 462.7 միլիարդ դրամի մուտք։ Պաշտոնական դրամաշնորհների ծավալը նախատեսվում է շուրջ 14.2 միլիարդ դրամ, իսկ այլ եկամուտները՝ մոտ 126.9 միլիարդ դրամ։

Պետական գույքի մասնավորեցումից ստացվող միջոցները նախատեսվում է ուղղել պետական գանձապետարանի մասնավորեցման հատուկ ենթահաշվին։ Եթե մասնավորեցումից ստացված միջոցները լինեն արտարժույթով, դրանք պետք է փոխարկվեն Կենտրոնական բանկում գործող փոխարժեքով։

Բյուջեի նախագծով նախատեսվում է նաև պետական համակարգի աշխատողների պարգևատրման ֆոնդի ձևավորման մեխանիզմ։ Քաղաքացիական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդը յուրաքանչյուր պետական մարմնի համար կկազմի տվյալ մարմնի պետական ծառայողների՝ 2026 թվականի բյուջեով նախատեսված տարեկան հիմնական աշխատավարձի ֆոնդի 10 տոկոսը։

Նախագծով նախատեսվում են նաև համայնքներին տրամադրվող համահարթեցման դոտացիաներ։ Մինչև 3500 բնակիչ ունեցող համայնքներին նախատեսվում է տրամադրել 50 միլիոն դրամ, իսկ սահմանամերձ բնակավայրերից յուրաքանչյուրին՝ 5 միլիոն դրամ։

Շարունակվելու է նաև խորհրդային տարիներին Խնայբանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը։ Նախագծի համաձայն՝ փոխհատուցումը տրամադրվելու է ՎՏԲ-Հայաստան բանկի միջոցով։ Առաջնահերթություն է նախատեսվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար, ինչպես նաև մինչև 1946 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքացիների, Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների և սահմանամերձ համայնքների որոշ բնակիչների համար։ Ծրագրի շահառուների այլ խմբերը սահմանվելու են կառավարության որոշմամբ։

Նարեկ Կիրակոսյան