ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար

Լուրեր

01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
Բոլորը

Հայաստանը և Զարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում են ստորագրել 250 մլն եվրոյի վարկային գիծ տրամադրելու մասին համաձայնագիր։ Վարկը տրամադրվելու է բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում և ուղղվելու է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։

Ըստ Կառավարության ներկայացրած հիմնավորման՝ ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ։ ԱԶԲ-ն նախատեսում է համաֆինանսավորել ծրագիրը մինչև 250 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Ֆրանսիական զարգացման գործակալության վարկը նախատեսվում է տրամադրել մեկ մասնաբաժնով։

Վարկի ժամկետը 20 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի։ Մայր գումարը ենթակա է մարման 30 հավասար կիսամյակային վճարումներով։ Վարկի տոկոսադրույքը կարող է լինել լողացող կամ ֆիքսված։ Լողացող տարբերակի դեպքում այն հաշվարկվում է 6-ամսյա EURIBOR-ին ավելացված 2.3 տոկոսային կետով։ 2026 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ փաստաթղթում նշված EURIBOR-ը 2.820% է, հետևաբար այդ հաշվարկով վարկի տոկոսադրույքը կկազմի 5.120%։

Համաձայնագրով նախատեսվում են նաև լրացուցիչ վճարներ։ Մասնավորապես՝ վարկի գումարի 0.5%-ի չափով միանվագ գնահատման վճար և նույն չափով միանվագ կոմիսիոն վճար։ Չմասհանված գումարի նկատմամբ նախատեսվում է տարեկան 0.5% պարտավորության վճար։ Վարկի տրամադրումը կապված է նաև բարեփոխումների իրականացման հետ։

Ծրագրի հիմնական ուղղություններն են հանրային ֆինանսների և հանրային ծառայությունների կառավարման բարելավումը, ներպետական ռեսուրսների մոբիլիզացիայի և մասնավոր հատվածի զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, ինչպես նաև պարտքի կառավարման և ֆինանսական շուկաների արդյունավետության բարձրացումը։

Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակում բարեփոխումները կիրականացվեն երեք հաջորդական ենթածրագրերով։ Առաջին ենթածրագրի քաղաքականության գործողություններն ընդգրկում են 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ժամանակահատվածը։ Կառավարության հիմնավորման համաձայն՝ վարկային համաձայնագիրը չի նախատեսում ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորում։

Վարկային միջոցների ժամանակին ստացումը, ըստ հիմնավորման, կարևոր է 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից։

Նարեկ Կիրակոսյան