Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
Տնտեսություն
01.10.2026 | 10:36
Գերմանիայից Հայաստան են օդային ճանապարհով ներմուծվել հոլշտեյն ցեղատեսակի տոհմային երինջներ։ Սա Հայաստան տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների օդային ճանապարհով ներմուծման առաջին դեպքն է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
«Տոհմային բարձրարժեք կենդանիների ներմուծումը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող տավարաբուծության զարգացման ծրագրի կարևոր ուղղություններից է։ Նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում Հայաստան արդեն ներկրվել է 2,785 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանի»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։

