Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
30.09.2026 | 20:12
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել
30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:30
Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
Բոլորը

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ընդդիմության՝ փողոց դուրս չգալու, Ռուսաստանի հետ հարաբերությունների, ինչպես նաև` իշխանությունների վարած արտաքին քաղաքականության խնդիրներին:

Գրիգորյանի կարծիքով ընդդիմության՝ փողոցային պայքար չսկսելու որոշումը ռացիոնալ է և հիմնված է կոնկրետ հաշվարկների վրա։ Ըստ նրա՝ որպեսզի հասարակությունը փողոց դուրս գա, պետք է հստակ հասկանա նպատակն ու առաջնահերթությունները. «Ցանկացած քայլ պետք ա իրականացվի կոնկրետ հաշվարկների հիման վրա, և ոչ թե ուղղակի սպոնտան, էմոցիոնալ որոշումներ կայացվեն։ Հաշվարկից ելնելով պետք է բոլոր որոշումները կայացվեն»,- նշել է Գրիգորյանը։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին քննարկումներին՝ Աննա Գրիգորյանն ընդգծել է, որ ներկա փուլում իշխանություններն այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն անում. «Հիմա ԵԱՏՄ-ից դուրս չենք գալիս, բայց վատ ենք ԵԱՏՄ-ի հետ։ ԵՄ ուզում ենք գնանք, բայց չենք գնալու ԵՄ, ԵՄ անդամակցությունը պարտադիր չի նշանակում հայտը ներկայացնել և այլն»։ Գրիգորյանը քննադատել է իշխանությունների մոտեցումները՝ դրանք որակելով որպես «անհասկանալի, քաոտիկ»։

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման և դրա հնարավոր հետևանքների մասին՝ պատգամավորը կարծիք է հայտնել, որ անխատեսելիության պակասն ու հաշվարկների բացակայությունը կարող են լուրջ վնաս հասցնել ՀՀ-ի տնտեսությանը։ «Իսկ ո՞վ ա հաշվարկել, ի՞նչ ա լինելու… Ենթադրենք 10 տարի, 15 տարի, էդ էլ լավագույն դեպքում, եթե երբևէ նման հավանականություն լինի… Եթե էականորեն քո տնտեսությունը տուժում ա… հազարավոր ընտանիքներ վարկերի տակ կքած են… դու հիմա էդ ի՞նչ հաշվարկ ես անում։ Օքեյ, թող մեզ ներկայացնեն հաշվարկը, ասեն լավ է, դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից, կգնանք Եվրոպական Միություն։ Չկա, չէ՞ հաշվարկ»,- հարց է բարձրացրել նա։

Գրիգորյանը քննադատել է նաև իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը, որն ուղղված է ԵՄ հետ ավելի սերտ ինտեգրմանը. «Անկեղծ ասում ենք, որ ԵՄ անդամակցության հեռանկարը ոչ իրատեսական ենք համարում, ավելին՝ իրենք նույնիսկ շատ հաճախ ազնվորեն ասում են, որ ոչ իրատեսական է»։

Աննա Գրիգորյանն անդրադարձել է նաև Մոսկվայի ուղղությամբ իշխանությունների քայլերին։ Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նպատակ ունի արդարացնելու սեփական խնդիրները՝ մեղքը բարդելով արտաքին գործոնների վրա։ «Պարոն Քոչարյանի դեպքը ընդհանրապես առանձնահատուկ է։ Արդեն չորրորդ անգամն է, որ կալանավորվում է Ռոբերտ Քոչարյանը… Այս անգամ արդեն շատ ավելի ծիծաղելի գործերով… Եթե Փաշինյանը չուներ խնդիր… անհանգստություն չուներ առաջիկա գործընթացների համար, ինչո՞ւ էր կարիք զգում բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարներին կալանավորելու։ Բոլորս պատկերացնում ենք, չէ՞, որ երկրից չէր գնա Ռոբերտ Քոչարյանը։ Իմաստը ո՞րն է, հիմա իրեն կալանավորել, երբ որ կա գործընթաց դեպի դատարան գնացող։ Կգնար դատարան, մնացած գործընթացները արդեն կերևար»։ Նա կարծիք է հայտնել է, որ այս ամենն արվում է ընդդիմությանը թուլացնելու և իշխանությունների դեմ ուղղված հնարավոր շարժումները զսպելու նպատակով:  

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան