ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
30.09.2026 | 20:12
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել
30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:30
Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
Բոլորը

Քաղաքագետ, Հայկական խորհրդի փորձագետ Էդգար Վարդանյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է արտաքին և ներքին ուժերի կողմից Հայաստանում պետության զավթման փորձերի մասին Փաշինյանի հայտարարությանը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող հիբրիդային հարձակումների վերաբերյալ հարցին։

«Հիբրիդային հարձակումը  շանտաժ է, ճնշում է, հիբրիդային հարձակումը դա որոշակի է դիվերսիոն քաղաքականության նախադրյալներ ստեղծելն է առնվազն… Հիբրիդային հարձակումը դեզինֆորմացիա է, ապատեղեկատվություն, կեղծիք տարածելը։ Հասարակությունում լարվածություն առաջացնելը, որոշակի ընդհարումներ, որոշակի կոնֆլիկտներ առաջացնելն է։ Պետական ինստիտուտների նկատմամբ վստահության քանդելն է»։

Վարդանյանը, համեմատելով Ռուսաստանի և Արևմուտքի ազդեցությունն ու նպատակները, ընդգծել է խորքային տարբերությունը. «Նպատակը՝ աջակցում ես որ ի՞նչ։ Եթե աջակցում ես՝ դարձնելու քեզ վասալ, եթե աջակցում ես, որ քանդես պետությունը, աջակցում ես կոնֆլիկտներ հրահրես… սա մի բան է։ Եթե աջակցում ես, որպեսզի երկիրը զարգանա, որպեսզի երկրում ստաբիլություն լինի, խաղաղություն լինի, տնտեսական վերելք լինի, ժողովրդավարությունը ինստիտուցիոնալիզացվի և այլն, սա լրիվ այլ բան է»։ Ըստ նրա՝ Արևմուտքն ասում է. «դու կարող ես իմ հետ խորքային հարաբերություններն էլ ավելի զարգացնել և մենք քեզ կաջակցենք, դու դրա կարիքը ունես»։

Անդրադառնալով ներքին պրոռուսական ուժերին և հնարավոր իշխանափոխության սցենարին՝ քաղաքագետը նշել է, որ այդ ուժերի հաղթանակի դեպքում Հայաստանը կկորցներ իր ինքնիշխանությունը. «Կգային պրոռուսական քաղաքական ուժերը… Դա նշանակելու էր Հայաստանի Հանրապետության կորուստ։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը կախվածության մեջ էր ընկնելու ամբողջապես Ռուսաստանից և դե ֆակտո ինքը իսկապես դառնալու էր Ռուսաստանի ծայրագավառ»։

Բացատրելով Ռուսաստանի վարքագիծը՝ Էդգար Վարդանյանը շեշտել է նրա ծավալապաշտական նկրտումները. «Ռուսաստանը ագրեսիվ պետություն է, խիստ ավտորիտար պետություն է, չի դիտարկում մեզ՝ մեր նման պետություններին, որպես անկախ պետություններ, դիտարկում է իրեն որպես գաղութներ, նախկին գաղութներ կամ էսպես նոր գաղութ դառնալու պոտենցիալ ունեցողներ, նեո նաև կոլոնիալ քաղաքականություն է վարում… և միջազգային անվտանգությանը մարտահրավեր է նետում»։

Խոսելով այն մասին, թե ինչպես պետք է Հայաստանը հարաբերվի Ռուսաստանի հետ այս պայմաններում, Վարդանյանն ընդգծել է ռացիոնալ քաղաքականության անհրաժեշտությունը, որը չի ենթադրում ուղիղ թշնամանք, բայց պաշտպանում է սեփական շահերը. 

«Մենք չպետք է իհարկե զուտ ուղղակի հակադրվենք Ռուսաստանին և ասենք գիտես ինչ դու մեր թշնամին ես եւ վերջ, մենք քո հետ չենք ուզում ոչ մի հարաբերություն ունենալ… Մենք ուղղակի ասում ենք… մենք տեսնում ենք, որ դու թշնամաբար ես վերաբերվում մեզ։ Մենք տեսնում ենք, որ դու չես ուզում, որ մենք անկախ ազատ լինենք… Բայց մենք քո հետ ուզում ենք նորմալ հարաբերություններ ունենալ… բայց մենք քեզ թույլ չենք տա, որ մեր սուվերենությունը վտանգես»։ Եզրափակելով միտքը՝ նա հավելել է. «Այդ պետությունը չի ուզում, որ դու անկախ լինես… էդ պետությունը քո նկատմամբ հարձակում է իրականացնում, ինքը վստահելի չէ»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան