Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերի սրման ֆոնին առնվազն 164 մարդ է ձերբակալվել

Լուրեր

29.09.2026 | 16:48
Ֆեյսբուքում ատելություն քարոզող հրապարակման համար Վահրամ Սահակյանին մեղադրանք է ներկայացվել, նա ձերբակալվել է
29.09.2026 | 16:39
Էստոնիան ՌԴ-ին մեղադրել է պաշտպանական Milrem Robotics ընկերության շենքի հրկիզման մեջ
29.09.2026 | 16:30
Փաշինյանն ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է մակրոտնտեսական զարգացումները
29.09.2026 | 16:19
«Կալանավորումից 27 օր անց որոշումը չի տրամադրվել»․ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբ
29.09.2026 | 16:07
Դատարանը մերժեց Դատախազության հայցը․ «Վարդավառի» 17.9 հեկտարի կառուցապատման իրավունքը մնում է Սեդրակյանների ընտանիքին
29.09.2026 | 15:55
Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերի սրման ֆոնին առնվազն 164 մարդ է ձերբակալվել
29.09.2026 | 15:52
Փաշինյանն ու «Ռոսատոմ»-ի ղեկավարը քննարկել են նոր ԱԷԿ-ի կառուցման առաջարկները
29.09.2026 | 15:46
Տիչինայի փողոցում կռունկ է շրջվել․ կան զոհեր․ ՈՒՂԻՂ
29.09.2026 | 15:44
OpenAI-ն անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով չեղարկել է ԱԲ-ի նոր մոդելի թողարկումը
29.09.2026 | 15:27
Զովունիում ևս 643 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
29.09.2026 | 15:23
Արայիկ Էլոյանը և Վյաչեսլավ Աֆյանը միացել են Հայաստանի Մ-21 հավաքականին
29.09.2026 | 15:18
Իրանի պատգամավորները քննարկում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու օրինագիծը
29.09.2026 | 15:10
ՀՀ դեսպանատներն առժամանակ անձնագրեր չեն տրամադրի // Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 15:01
«Կոմիտաս» միջազգային փառատոնը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը
29.09.2026 | 14:59
Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զոհեր
Բոլորը

Ֆրանսիայում ավագ դպրոցներում երկուշաբթի տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ տասնյակ մարդիկ են վիրավորվել, առնվազն 164 մարդ ձերբակալվել է։ Այս մասին հայտնել են իշխանությունները, քանի որ աշակերտները պահանջում էին ավելի լավ ռեսուրսներ և ուսուցչական անձնակազմ։

Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ բողոքի ակցիաների հետևանքով տուժել է շուրջ 180 դպրոց՝ հիմնականում Փարիզի շրջակայքում գտնվող Կրետեյի և Վերսալի շրջաններում, ինչպես նաև Լիլ, Լիոն, Գրենոբլ և Նիս քաղաքներում։ Նունյեսի խոսքով՝ նախնական տվյալներով՝ երկուշաբթի վիրավորվել է անվտանգության ուժերի 12 ներկայացուցիչ։ Նա, հղում անելով կրթության նախարարին, հայտնել է նաև, որ վիրավորվել է կրթական ոլորտի ութ աշխատակից, այդ թվում՝ երեք դպրոցի տնօրեն, ինչպես նաև շուրջ մեկ տասնյակ աշակերտ։

«Սրանք պահանջներ չէին, շատ հաճախ դա պարզապես բռնություն էր՝ իր ամենամաքուր ձևով»,- ասել է Նունյեսը։։

Նա հավելել է, որ ոստիկանությունը հետաքննում է պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու մասին պնդումները։

Երկուշաբթի աշակերտները շրջափակել են 27 դպրոց և փորձել շրջափակել ևս 50-ը։

Բողոքի ակցիաները սկսվել են անցյալ ուրբաթ ։ Աշակերտները բողոքում են մի շարք խնդիրների դեմ, այդ թվում՝ ռեսուրսների և ուսուցիչների պակասի, գերբեռնված դասարանների և ծանր դասացուցակների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի