Իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայանում առգրավվել է՝ 3 միլիոն եվրո պարտքի պատճառով

Լուրեր

29.09.2026 | 15:46
Տիչինայի փողոցում կռունկ է շրջվել․ կան զոհեր․ ՈՒՂԻՂ
29.09.2026 | 15:44
OpenAI-ն անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով չեղարկել է ԱԲ-ի նոր մոդելի թողարկումը
29.09.2026 | 15:27
Զովունիում ևս 643 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
29.09.2026 | 15:23
Արայիկ Էլոյանը և Վյաչեսլավ Աֆյանը միացել են Հայաստանի Մ-21 հավաքականին
29.09.2026 | 15:18
Իրանի պատգամավորները քննարկում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու օրինագիծը
29.09.2026 | 15:10
ՀՀ դեսպանատներն առժամանակ անձնագրեր չեն տրամադրի // Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 15:01
«Կոմիտաս» միջազգային փառատոնը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը
29.09.2026 | 14:59
Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զոհեր
29.09.2026 | 14:50
Իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայանում առգրավվել է՝ 3 միլիոն եվրո պարտքի պատճառով
29.09.2026 | 14:42
12 անշարժ գույք, 2 ավտոմեքենա և շուրջ 66 մլն դրամ․ Դատախազությունը պահանջ է ներկայացրել Ալիկ Գևորգյանի գույքի վերաբերյալ
29.09.2026 | 14:32
ՌԴ ԱԽ-ն մեկնաբանել է Հայաստանի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանին
29.09.2026 | 14:24
Դրական տեղաշարժեր ունենք․ տղամարդիկ շատ մեծ ներգրավվածություն ունեն երեխաների խնամքի հարցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 14:15
Պորտուգալիայի հավաքականի մարզիչը խախտել է Ռոնալդուի հետ պայմանավորվածությունը. աղբյուր
29.09.2026 | 14:07
Արաղչին հայտնել է, որ երեքշաբթի ԱՄՆ-ից պատասխան է ակնկալում Հորմուզը բացելու ծրագրի վերաբերյալ
29.09.2026 | 13:58
«BYD» և «Changan» մեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակել է 78.3 մլն դրամ․ ՔԿ
Բոլորը

Իրանի Caspian Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն առգրավվել է Ստամբուլի օդանավակայանում այն բանից հետո, երբ թուրքական ավիացիոն ծառայություններ մատուցող ACM Temsil Gozetim ընկերությունը շուրջ 3 միլիոն եվրոյի (3,4 միլիոն դոլար) չմարված պարտքի պատճառով իրավական գործընթաց է սկսել, գրում է Turkiye today-ը։

Ինքնաթիռը պատրաստվում էր մեկնել Իրան, երբ թուրքական ընկերությունը ներկայացնող փաստաբաններն ու հարկադիր կատարողները դատարանի որոշման հիման վրա ժամանել են օդանավակայան։ Ուղևորներն ինքնաթիռում են եղել, այն արդեն պատրաստ է եղել թռիչքի, երբ հարկադիր կատարողներն իրականացրել են առգրավման գործողությունը։ Նրանք ուղևորներին կարգադրել են իջնել ինքնաթիռից։ Աշխատակիցները նրանց ուղեկցել են դեպի տերմինալ, իսկ ինքնաթիռը մնացել է Ստամբուլի օդանավակայանում՝ առգրավման մասին որոշման համաձայն։

Caspian Airlines-ն իրանական ավիաընկերություն է, որը հիմնադրվել է 1993 թվականին, կենտրոնակայանը գտնվում է Թեհրանում։ Այն իրականացնում է ներքին չվերթներ Իրանի տարածքում, ինչպես նաև միջազգային չվերթներ, այդ թվում՝ դեպի Թուրքիա։

Ստամբուլում առգրավված EP-KPB գրանցման համարով ինքնաթիռը Boeing 737-500 է։ Այն Caspian Airlines-ի կազմում ընդգրկվել է 2020 թվականի հունվարին։ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ կապված լայնածավալ սահմանափակումների պայմաններում ավիաընկերությունը շարունակում է իրականացնել միջազգային չվերթներ։ Ներկայիս երթուղիների տվյալները ցույց են տալիս, որ ընկերությունը, ներքին չվերթների ցանցին զուգահեռ, սպասարկում է նաև միջազգային ուղղություններ։

Թեև Caspian Airlines-ը չի ընդգրկվել 2026 թվականի սեպտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից պատժամիջոցների նոր ցանկում ներառված իրանական 27 ավիաընկերությունների շարքում, ընկերության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներ են գործում 2014 թվականից։

Սեպտեմբերի 8-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել նախկինում պատժամիջոցների տակ չհայտնված 27 իրանական ավիաընկերությունների նկատմամբ։ Այս քայլը կատարվել է Վաշինգտոնի Operation Economic Outcast գործողության շրջանակում, որը ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը մեկնարկել էր օգոստոսին։

Պատժամիջոցների սահմանումից հետո ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նախազգուշացրել էր, որ այդ միջոցները սեպտեմբերի 23-ից փաստացի կդադարեցնեն իրանական ավիաընկերությունների միջազգային գործունեությունը՝ թիրախավորելով այն ընկերություններին, որոնք կշարունակեն ծառայություններ մատուցել նրանց։ Նույնիսկ այն դեպքում, երբ նոր սահմանափակումները խաթարել են տարածաշրջանային երթուղիները, Թուրքիան շարունակում է մնալ իրանական ավիաընկերությունների համար միջազգային կարևոր ուղղություն։ Իրանական փոխադրողները սեպտեմբերի 23-ի վերջնաժամկետից հետո շարունակել են չվերթներ իրականացնել դեպի Ստամբուլ։ Iran Air-ը նույնպես հաստատել էր, որ դեպի Ստամբուլ չվերթները շարունակում են մնալ չվացուցակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի