Ընտրություններից հետո ակնկալում եմ հստակ հարցեր և ձևակերպված պատասխաններ իշխանություններից. Արա Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
12.10.2026 | 13:40
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը արվեստաբան Արա Խզմալյանի հետ

– Արդեն հասցրե՞լ եք քվեարկել:

– Այո՛, օրս սկսել եմ քվեարկությունից, որովհետև դա համարում եմ շատ կարևոր: Առհասարակ, սյս օրը համարում եմ, գուցե և, պատմական, որովհետև այսօր մեզ տրված է հնարավորություն՝ ընտրություն կատարելու խղճի մտոք և հավատով, որ ամեն ինչ լինելու է արդար և ըստ ժողովրդի ընտրության:

– Ինչո՞վ է տարբերվում այս ընտրությունը նախորդներից:

– Կարծում եմ՝ բանավեճի մշակույթով, քաղաքական մշակույթով՝ մեծ իմաստով, նոր դեմքերի հայտնվելով, տեսակետներ հայտնելու ազատությամբ և, ամենակարևորը ինձ համար, որ բոլոր մասնակիցները հավատում են իրենց հաղթանակին, ընտրվելու և Ազգային ժողով մտնելու իրենց հնարավորությանը: Այսինքն՝ հավատի այս ծիլը, որ կա այսօր քաղաքական կյանքի մասնակիցների մեջ, համարում եմ ամենաթանկ ձեռքբերումն այս ընտրությունների:

– Պարոն Խզմալյան, այս կամ այն ձևով տեղյակ եք, թե վերջին 20 տարիներին ինչ է տեղի ունեցել Հայաստանում: Ըստ Ձեզ՝ մենք անդառնալի կորուստներ ունե՞նք:

– Ժամանակը: Եթե անդառնալի կորուստ ունենք, մենք կորցրել ենք ժամանակը: Ժամանակի շատ մեծ չափաբաժին ենք կորցրել, որովհետև շատ ու շատ հարցեր, որոնք ցայսօր լուծված չեն և խանգարում են մեր ազգային նորմալ ընթացքին, մեր զարգացմանն ու առաջընթացին, համաշխարհային պրոցեսներին մեր ընդգրկվածությանը, դա ժամանակն է, որովհետև տարիներ շարունակ մենք ոլորտները հանձնարարել ենք մարդկանց, որոնք կոմպետենտ չեն եղել և չեն կարողացել ղեկավարել այնպես, ինչպես անհրաժեշտ է, որոնք պատկերացում չեն ունեցել միջազգային պրոցեսների մասին: Հույս ունեմ, որ ապագա իշխանությունները չեն կրկնի նախորդների սխալները:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում;

 

Մհեր Արշակյան