9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը

Լուրեր

28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
Բոլորը

Իջևան համայնքում հոկտեմբերի 25-ին սպասվող ավագանու համամասնական ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանը:

Factor.am-ն ուսումնասիրել է Ճաղարյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2025 թվականի հայտարարագիրը։ Դրա համաձայն՝ Իջևանի գործող ղեկավարը հայտարարագրել է 9 միավոր անշարժ գույք, որոնք գտնվում են Իջևան քաղաքում և Բերքաբեր գյուղում։

Արթուր Ճաղարյանի անշարժ գույքի ցանկում առկա է՝

-2 անհատական բնակելի տուն (մեկը՝ Բերքաբերում՝ համատեղ սեփականությամբ, մյուսը՝ Իջևանում՝ ձեռք բերված 2024 թվականին՝ համատեղ սեփականությամբ),
-1 բնակարան Իջևանում (միանձնյա սեփականություն, ստացել է 2016 թ.-ին նվիրատվությամբ),
-4 հողամաս (որոնցից երկուսը՝ Իջևանում միանձնյա, իսկ մյուսները՝ Իջևանում և Բերքաբերում համատեղ սեփականություն),
-Հողին ամրակայված 2 այլ անշարժ գույք Իջևանում (համատեղ սեփականություն)։

Հաշվետու տարում անշարժ գույքի օտարում կամ նոր ձեռքբերում չի իրականացվել։ Համայնքապետը տրանսպորտային միջոց, արժեթղթեր կամ թանկարժեք գույք (4 միլիոն դրամը գերազանցող) չի հայտարարագրել։

Համայնքի ղեկավարի կանխիկ դրամական միջոցները կազմում են 1,500,000 ՀՀ դրամ, իսկ բանկային հաշվին առկա է 760,000 ՀՀ դրամ։ Տարվա ընթացքում այս ցուցանիշները մնացել են անփոփոխ։

Հաշվետու տարում Ճաղարյանի ընդհանուր եկամուտը կազմել է 8,502,218 ՀՀ դրամ, որից՝
6,342,218 ՀՀ դրամը՝ Իջևանի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է,
2,160,000 ՀՀ դրամը՝ եկամտային հարկի վերադարձի գումարը։

Տարեվերջի դրությամբ նա ունեցել է նաև վարկային պարտավորություն՝ 830,404 ՀՀ դրամ մայր գումարի մնացորդով։

Հիշեցնենք, որ Արթուր Ճաղարյանը Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի դեկտեմբերից: 2015-2021-ին աշխատել է Իջևանի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի տեղակալ։

2011-2015-ին եղել է ՀՀ Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի Տավուշի մարզային ստորաբաժանման hաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետ (ՀՀ քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան)։

2000-2011-ին աշխատել է ՀՀ Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի Իջևան տարածքային ստորաբաժանման՝ անշարժ գույքի հաշվառման և կադաստրային գնահատման բաժնի 1-ին կարգի մասնագետ (2-րդ դասի, առաջատար ծառայողի դասային աստիճան)։

1996-1998-ին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում՝ որպես ինժեներասակրավորային դասակի հարամատար, այնուհետև՝ վաշտի հրամանատար։ 1998-1999 թթ.․ աշխատել է «Երկաթգիծշին-1» ՓԲԸ-ում՝ որպես աշխղեկ։

Ճաղարյանը 1990-1995թթ.․ ընդունվել և ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի տեխնոլոգիական ֆակուլտետի շինարարության էկոնոմիկա և կառավարում բաժինը։

Անի Թամրազյան