«ՀՀԿ-ն վարչական լծակների վրա հույս չի դրել»․ Վիգեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

«Մեծ ակնկալիք ունեմ, որ հանրությունն այսօր ակտիվ կմասնակցի ընտրություններին։ Անկախ նրանից՝ ով ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանը, որ կարելի է անել այսօր, տանը նստելն է։ Պետք է գնալ և քվեարկել»,- 9/47 ընտատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ասաց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։

Նա ընտրատեղամաս էր ներկայացել ընտանիքի անդամների ուղեկցությամբ։ Վիգեն Սարգսյանը համառորեն խուսափեց պատասխանել հարցին՝ կկարողանա՞ այս անգամ Հանրապետական կուսակցությունը բարձր տոկոսներ խփել, ինչպես անում էր Սերժ Սարգսյանի տարիներին։

Պարոն Սարգսյանն ակնկալում է, որ օրվա վերջին կունենանք ավելի համախմբված հասարակություն; «Հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելը ուղիղ ճանապարհ է դեպի ներքին թշնամու ձևավորում։ Իսկ պաշարված բերդում ներքին թշնամին ամենավատ բանն է, որ կարող է լինել։ Մեզ պետք է ավելի ամուր, ավելի համախմբված, արագ տեմպերով զարգացած երկիր»,- ասաց Վիգեն Սարգսյանը։

Նա տեղեկացրեց, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ևս մասնակցելու է ընտրություններին։ ՀՀԿ-ն առաջին ընտրություններին է մասնակցում, որտեղ դժվարությամբ է կարողանալու վարչական լծակներ կիրառել։ Վիգեն Սարգսյանը մտահոգված չէ․ «ՀՀԿ-ն վարչական լծակների վրա հույս չի դրել»։