Պատերազմից հետո Սամվել Կարապետյանը Փաշինյանի հետ ջերմ էր, ընդդիմադիր դարձավ, երբ հետապնդվեց․ մենք ընդդիմադիր էինք սկզբից․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
25.09.2026 | 20:12
Վրաստանի Պատրիարքարանը մտահոգված է Ադրբեջանում վրաց եկեղեցում աշխատանքներով․ Բաքուն կտրուկ արձագանքել է՝ մի կրկնեք Հայ եկեղեցու մոտեցումը
25.09.2026 | 20:00
Պատերազմից հետո Սամվել Կարապետյանը Փաշինյանի հետ ջերմ էր, ընդդիմադիր դարձավ, երբ հետապնդվեց․ մենք ընդդիմադիր էինք սկզբից․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 19:47
ԱՄՆ-ը TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերը նվազեցնելու կարևոր գործիք
25.09.2026 | 19:37
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին
25.09.2026 | 19:28
Այգեստանի դպրոցում 6 երեխայի ինքնազգացողությունը վատացել է․ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
25.09.2026 | 19:14
Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը
25.09.2026 | 19:00
Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատության մեջ հայտնվի ոչ թե Պուտինի ընկերը լինելու պատճառով, այլ որովհետև ապօրինություն չի գործել․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 18:48
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
25.09.2026 | 18:39
ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված ադրբեջանցի ակտիվիստը դատարանում ինքնավնասում է կատարել
25.09.2026 | 18:30
Մեքենայից դուրս է գցել կնոջը 4-ամյա դստեր աչքի առաջ․ ընտանեկան բռնության մտահոգիչ թվերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Շանթ Դաշինք» կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է խորհրդարան չանցած ուժերին հասցեագրված այն մեղադրանքներին, թե նրանք «փոշիացրել են ձայները» և «սև գործ արել»՝ օգնելով գործող իշխանությանը։

Արձագանքելով թիվ մեկ ընդդիմադիր ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի և այլ գործիչների քննադատություններին՝ Հարությունյանը նշել է, որ ձախողված ուժերն իրենց մեղքը փորձում են բարդել ուրիշների վրա. «Ձախողված ընտրություններից հետո, երբ որ դուք նշում եք թիվ մեկ ընդդիմադիր, այդ ձախողումը նախ և առաջ իրենց է վերաբերում, փորձում են մեղքը բարդել այլ ուժերի վրա, որոնք ի սկզբանե հստակ են եղել իրենց գաղափարներում, իրենց մոտեցումներում… երբեք ընդդիմադիր այլ ուժերի նկատմամբ ինչ-որ հակաքարոզչություն չեն իրականացրել»։

Խոսելով խոշոր ընդդիմադիր բևեռների կամ ռուսական կողմնորոշում ունեցող ուժերի հետ չմիավորվելու պատճառների մասին՝ «Շանթ Դաշինք»-ի ղեկավարը շեշտել է գաղափարական անհամատեղելիությունը և Հայաստանի ինքնիշխանության հարցը.

«Ինքս, իմ անձնական տեսանկյունից և մեր թիմի, «Շանթ Դաշինք» կուսակցության տեսանկյունից, բացառել ենք համագործակցությունը նման աշխարհաքաղաքական, ինչ-որ տեղ նաև ներքաղաքական, ռուսական կողմնորոշումներ ունեցող մարդու կամ թիմի հետ… Ես ամբողջ կյանքում պայքարել եմ, որ մենք տերեր չգտնենք, մեր թիմը, իմ ընտանիքը․․․ դեռեւս ես ու շատերը ծնված էլ չենք եղել, իմ ընտանիքի անդամները պայքարել են Հայաստանի անկախության համար և նրա համար, որ հայ ժողովուրդը տերեր չփնտրի»։

Հարությունյանը նաև հռետորական հարց է հնչեցրել, թե ինչու մեղադրանքներ հնչեցնող խոշոր ընդդիմադիր ուժերը նախ իրենք չմիավորվեցին միմյանց հետ. «Նախ դուք ձեր գաղափարական դաշտի եղած ուժերին համախմբեիք իրար հետ, հետո նոր մեզանից ակնկալիքներ ունենայիք: Ռոբերտ Քոչարյանի ուժը, «Բարգավաճ Հայաստան»-ը… նախ դուք միավորվեիք որպես նույն գաղափարական, հետո նոր մեզանից պահանջեիք»։

Անդրադառնալով քաղաքական պայքարի իրենց տեսլականին՝ բանախոսը վերահաստատել է, որ իրենց պայքարը անձերի դեմ չէ. «Մենք պայքարում ենք ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ մեր իդեալներն իրականացնելու համար մեր հայրենիքի, մեր Հայաստանի հանդեպ: Էս պահին Նիկոլ Փաշինյանն է, նախկինում Սերժ Սարգսյանն էր կամ Ռոբերտ Քոչարյանն էր… Մենք ունենք մեր իդեալները և մենք անձերի դեմ չենք պայքարում»։

Որպես քաղաքականության և պետության գլխավոր նպատակակետ՝ Շահեն Հարությունյանն առանձնացրել է իրական անկախության կերտումը, որը միայն թղթի վրա չպետք է մնա. «Մեզ բախտ է վիճակվել Սովետական Միության փլուզումից հետո… մենք ձեռք ենք բերել մեր անկախությունը։ Սա միայն ուղղակի ֆորմալ մի բան է, որ գրված է, որ դու անկախ ես, դե ֆակտո դու պիտի աշխատանք կատարես։ Եվ ես ունեմ լավատեսություն էս հարցում, ես ցանկանում եմ, որ մեր հասարակությունը չհիասթափվի անկախության, անկախ ապրելու էդ գաղափարից…»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան