Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան
Տնտեսություն
24.09.2026 | 13:34
Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել»,- ասաց Պապոյանը՝ չմանրամասնելով մատակարարման ծավալը։
Հարցին՝ նախատեսվո՞ւմ է Հայաստանից այլ ապրանքներ ևս արտահանել Ադրբեջան, նախարարը կարճ պատասխանեց․ «Տեսնենք»։

