4,6 մլրդ դրամ` օգոստոսի արտահանումների աջակցության համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.09.2026 | 15:19
Քաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 15:10
Պայթյունից պայմանագրային զինծառայող է մահացել // Հայաստանը փայլաթիթեղ է արտահանել Ադրբեջան․ ԼՈՒՐԵՐ
24.09.2026 | 15:02
Ղազախստանում զորավարժությունների ժամանակ ջուրը քշել է 19 զինծառայողների․ նրանցից 9-ը զոհվել են
24.09.2026 | 14:56
«Հրազդան» մարզադաշտը կվերանորոգվի. Կառավարությունը 600 մլն դրամ է հատկացնում
24.09.2026 | 14:44
Մենք այլևս կախված չենք լինելու մեկ խողովակից. Ալեն Սիմոնյանը` գազի գնի հնարավոր բարձրացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 14:36
Պապիկյանը զորամասում ուսումնական տագնապ է հայտարարել և ստուգել ստորաբաժանումների պատրաստվածությունը
24.09.2026 | 14:26
ԱՄՆ-ն ու Չինաստանը կերկարաձգեն առևտրային հրադադարը մինչև հունվարի 10-ը․ Թրամփն օդանավակայանում անձամբ է դիմավորել Սի Ցզինպինին
24.09.2026 | 14:18
Պեսկովը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել ԵՏՄ-ին կամ ԵՄ-ին մասնակցության հարցով
24.09.2026 | 14:09
Ռոնալդուն չի բացառել, որ կավարտի կարիերան մրցաշրջանի վերջում
24.09.2026 | 14:08
4,6 մլրդ դրամ` օգոստոսի արտահանումների աջակցության համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 13:59
Պեսկովը խոսել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների մասին
24.09.2026 | 13:54
Հայաստանը և Բենինը ստորագրել են վիզային ռեժիմի պարզեցման և դիվանագիտական համագործակցության փաստաթղթեր
24.09.2026 | 13:45
ԵՄ-Հայաստան գործընկերությունն արագորեն առաջ է շարժվում և ավելի ամուր է, քան երբևէ․ ԵՀ նախագահ
24.09.2026 | 13:37
ԵՄ Խորհուրդը պաշտոնապես ընդունեց հայկական արտադրանքի համար երկամյա առևտրային արտոնությունները
24.09.2026 | 13:34
Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան
Բոլորը

Հայաստանը մինչև օգոստոս ներառյալ արտահանել է շուրջ 943 մլն դոլարի գյուղատնտեսական արտադրանք։ Կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը նվազել է մոտ 5%-ով։

Նրա խոսքով՝ արտահանման աճ է արձանագրվել մի շարք ուղղություններով։ Մասնավորապես, Արաբական Միացյալ Էմիրություններ հայկական ծագման արտադրանքի արտահանումն աճել է մոտ 45-46%-ով, Հնդկաստան՝ 2,1 անգամ, իսկ Եվրոպական միություն՝ մոտ 70%-ով։

Միաժամանակ, նվազում է արձանագրվել ԵԱՏՄ շուկա հայկական ծագման արտադրանքի արտահանման դեպքում։

Կառավարությունը օգոստոս ամսվա արտահանման աջակցության ծրագրի շրջանակում նախատեսում է արտահանողներին փոխհատուցել 4 մլրդ 590 մլն դրամ։

Պապոյանի ներկայացմամբ՝ այդ ծրագրի շրջանակում արտահանվել է շուրջ 3 հազար տոննա լոլիկ, ավելի քան 2,2 հազար տոննա պղպեղ, 3,9 մլն հատ ծաղիկ, ավելի քան 2,2 հազար տոննա դեղձ, ինչպես նաև գինի և հայկական բրենդի։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ արտահանման ցուցանիշները պետք է վերլուծել ոչ միայն ծավալով, այլև ապրանքների վաճառքի գներով ու ինքնարժեքով՝ հասկանալու համար, թե որքանով է արտահանումը մրցունակ առանց պետական աջակցության։

Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան