ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Զորյան ինստիտուտի նախագահին

Լուրեր

13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
13.10.2026 | 10:54
Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
13.10.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 09:52
Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
13.10.2026 | 09:38
Քանդում են Շինարարների փողոցի կրպակները. ՈՒՂԻՂ
13.10.2026 | 09:30
Ավինյանի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան
Բոլորը

Դեկտեմբերի 6-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանին։

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում այս տարվա հունիսին Կանադա կատարած այցը և Գրեգ Սարգսյանի ու Զորյան ինստիուտի ցուցաբերած աջակցությունը հայկական պատվիրակությանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գրեգ Սարգսյանը ներկայացրեց Զորյան ինստիտուտի ընթացիկ ծրագրերը և նոր իրավիճակում Հայաստանի կառավարության և հասարակական կառույցների հետ փոխգործակցության հեռանկարային ուղղությունները։ Որպես համագործակցության հաջողված նոր օրինակ նշվեց այս տարվա հոկտեմբերին տեղի ունեցած  Անցումային արդարադատության միջազգային սիմպոզիումը։

Զրուցակիցները քննարկեցին Զորյան ինստիտուտի կողմից նախաձեռնած Մարդկային արժանապատվության հիմնադրամի գործունեության ուղիները։ Մասնավորապես, հիմնադրամը նախատեսում է աջակցել կառավարությանն ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները և նպաստել քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանը։ Դա արվելու է նշված ոլորտներում համաշխարհային լավագույն փորձագետների ներգրավման միջոցով։ Այս նպատակով կկազմակերպվեն համաժողովներ,  կիրականացվեն գիտական հետազոտություններ, համագործակցություն կհաստատվի տեղի և միջազգային գիտական հաստատությունների միջև։

Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաև Մարդկային արժանապատվության հիմնադրամի և Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի համագործակցության հնարավորությունները։