Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով

Լուրեր

06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
Բոլորը
Սիրիահայ գործարար և բարերար Գաբրիել Չեմպէրճեանը, ի հիշատակ իր կնոջ՝ Անժել Չեմպէրճեանի, Մատենարանին է նվիրաբերել 1491 թվականին Բաղեշի Ամ գյուղում գրչագրված խազագրյալ Շարակնոց։ Ձեռագիրը արժեքավոր է նաև նրանով, որ Հովհաննես գրիչը գլխավոր հիշատակարանում ստույգ տեղորոշում է Ամ գյուղը՝ Բաղեշ գավառում, որի մասին ձեռագրական աղբյուրներում մինչ այժմ տեղեկությունները սահմանափակ են եղել։
«Սիրիահայ գործարար և բարերար Գաբրիել Չեմպէրճեանը, ի հիշատակ իր կնոջ՝ Անժել Չեմպէրճեանի, Մատենադարանին է ընծայաբերել 1491 թվականին գրչագրված Շարակնոց։
Տեղեկացնենք, որ սույն ձեռագիրը բացահայտվել էր Վիեննա Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակության այցի շրջանակում։
Նոր ձեռագրական միավորը խազագրյալ Շարակնոց է, որը գրչագրվել է Բաղեշի Ամ գյուղում (գրիչ՝ Հովհաննես քահանա)։ Մինչ օրս ձեռագրական աղբյուրներում Ամ գյուղը հիշատակվել է ընդամենը մեկ անգամ՝ առանց հստակ տեղորոշման։ Այստեղ 1497 թվականին կրկին Հովհաննես գրիչն ընդօրինակել է մի Ավետարան, որը ևս պահվում է Մատենադարանում։
Մատենադարանին ընծայված այս նոր մատյանը, փաստորեն, ոչ միայն նույն գյուղում միևնույն գրչի ստեղծած՝ մեզ հայտնի ամենավաղ նմուշն է, այլև միակը, որի գլխավոր հիշատակարանում Հովհաննես գրիչը ստույգ տեղորոշում է Ամ գյուղը՝ Բաղեշ գավառում։
Մատենադարանը երախտագիտություն է հայտնում Գաբրիել Չեմպէրճեանին՝ արժեքավոր ընծայաբերման և ձեռագրական ժառանգության համալրման գործում ունեցած ներդրման համար»,- ասված է Մատենադարանի տարածած հաղորդագրությունում։