Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է իշխանական պատգամավորների կողմից ՀՅԴ-ի հասցեին հնչող քննադատություններին և հեգնանքին՝ ընդգծելով, որ դրանք հակառակ ազդեցությունն են ունենում հանրության շրջանում։

Պտգամավորն ԱԺ ամբիոնից ընթերցել է մի քաղաքացու նամակ, որն, ըստ նրա, նույն օրն էր ստացվել Դաշնակցության պաշտոնական էջին։

«Բարև ձեզ, երիտասարդ աղջիկ եմ․ այս պահին ծավալվող դաշնակցական քաղաքական դպրոց ունե՞ք, ես ուզում եմ հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո»,- մեջբերել է Վարդանյանը։

Այնուհետև Վարդանյանը, դիմելով ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանին, ասել է. «Ապրե՛ք, Արման Եղոյան, շնորհակալություն»։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական Արման Եղոյանը, անդրադառնալով երդման տեքստի «Հանուն Հայաստանի հարատևության, անկախության և ինքնիշխանության» դրույթին,  քննադատությամբ դիմել էր ընդդիմադիրներին՝ հայտարարելով, թե այդ նպատակների համար անհրաժեշտ է «դաշնակցականությունն արմատախիլ անել հայ քաղաքական մտքից»։

«Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը, Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը։ Սա է ֆունդամենտալ նախապայմանը Հայաստանի Հանրապետության հարատևման, անկախության և ինքնիշխանության համար»,- ամբիոնից մատնացույց անելով ընդդիմադիր պատգամավորին՝ բղավել էր Եղոյանը։ ՔՊ-ական պատգամավորը Դաշնակցությանը որակեց «աղետաբեր և կոնֆլիկտածին» ուժ։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան