Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Մոլդովայի հավաքականի հետ ու հաղթեց 4:3 հաշվով։
Մոլդովայում կայացած խաղում հայկական թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Ալբերտ Գրիգորյանը, Պուտրուս Վասիլևը, Միքայել Ղանդիլյանը և Միհրան Դերմենջյանը։
Սեպտեմբերի 15-ին կայացած առաջին խաղում Հայաստանի և Մոլդովայի հավաքականները բաժանվել էին ոչ-ոքի արդյունքով՝ 3:3:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ֆուտզալի Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 15-րդ տեղը, իսկ Մոլդովան 66-րդն է։
Դավիթ Եղիազարյան

