Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը կմասնակցի Պեկինում կայանալիք ATP-500 շարքի մրցաշարին, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
39-ամյա թենիսիստը 6 անգամ է հանդես եկել Պեկինի մրցաշարում և նվաճել 6 տիտղոս: Նախորդ մասնակցությունը եղել է 2015 թվականին: Այս տարի մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ին:
ATP-ի դասկարգման աղյուսակում Ջոկովիչը զբաղեցնում է 12-րդ տեղը: Կարիերայի ընթացքում նա 101 տիտղոս է նվաճել մենախաղում:
Դավիթ Եղիազարյան

