Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Արագածոտնի մարզի դատախազությունը հինգ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ապարան և Քուչակ բնակավայրերում շուրջ 16 հա ընդհանուր մակերեսով հողատարածքների օտարման գործարքները։ Ըստ դատախազության՝ մի շարք հողամասեր օտարվել են այն դեպքում, երբ ենթակա չեն եղել օտարման, իսկ երկու դեպքում աճուրդում հաղթող է ճանաչվել համայնքի ղեկավարի որդին։

Արագածոտնի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է շուրջ 16 հա մակերեսով 5 հողատարածքների օտարման իրավաչափությունը: Հայտնաբերված խախտումների հիմքով 5 հայց է ներկայացվել իրավասու դատարան:

Ուսումնասիրությամբ պարզվել է.

  1. 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 22 արձանագրության համաձայն՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքում գտնվող՝ 0,4 հա մակերեսով հողամասը, աճուրդ-վաճառքի միջոցով, համայնքի ղեկավարի որոշմամբ՝ որպես գյուղատնտեսական նշանակության հողատարածք, օտարվել է ֆիզիկական անձի, մինչդեռ հանդիսացել է օտարման ոչ ենթակա հողատարածք:

Դատախազությունը 2026 թվականի հուլիսի 29-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ապարան համայնքի ղեկավարի և ֆիզիկական անձի միջև 2020 թվականի հոկտեմբերի 29-ին կնքված անշարժ գույքի աճուրդ-վաճառքի պայմանագիրը և, որպես հետևանք, անվավեր ճանաչել 2020 թվականի նոյեմբերի 3-ին ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հայցադիմումը 2026 թվականի օգոստոսի 13-ին ընդունվել է դատարանի վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց:

 

  1. 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 26 արձանագրության համաձայն՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրում գտնվող՝ 1,3724 հա մակերեսով հողամասը, աճուրդ-վաճառքի միջոցով, համայնքի ղեկավարի որոշմամբ՝ որպես գյուղատնտեսական նշանակության հողատարածք, օտարվել է ֆիզիկական անձի, մինչդեռ հանդիսացել է օտարման ոչ ենթակա հողատարածք:

Դատախազությունը 2026 թվականի հուլիսի 29-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ապարան համայնքի ղեկավարի և ֆիզիկական անձի միջև 2020 թվականի հոկտեմբերի 29-ին կնքված անշարժ գույքի աճուրդ-վաճառքի պայմանագիրը և, որպես հետևանք, անվավեր ճանաչել 2020 թվականի նոյեմբերի 3-ին ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հայցադիմումը 2026 թվականի օգոստոսի 13-ին ընդունվել է դատարանի վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց:

 

  1. 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 25 արձանագրության համաձայն՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրում գտնվող՝ 13,6674 հա մակերեսով հողամասը, աճուրդ-վաճառքի միջոցով, համայնքի ղեկավարի որոշմամբ՝ որպես գյուղատնտեսական նշանակության հողատարածք, օտարվել է ֆիզիկական անձի, մինչդեռ հանդիսացել է օտարման ոչ ենթակա հողատարածք:

Դատախազությունը 2026 թվականի հուլիսի 29-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ապարան համայնքի ղեկավարի և ֆիզիկական անձի միջև 2020 թվականի հոկտեմբերի 29-ին կնքված անշարժ գույքի աճուրդ-վաճառքի պայմանագիրը և, որպես հետևանք, անվավեր ճանաչել 2020 թվականի նոյեմբերի 3-ին ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հայցադիմումը 2026 թվականի օգոստոսի 13-ին ընդունվել է դատարանի վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց:

 

  1. Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքի ավագանու՝ 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ 42-Ա որոշմամբ, ի թիվս այլնի, թույլատրվել է աճուրդ-վաճառքի միջոցով օտարել Ապարանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող՝ Մարշալ Բաղրամյան 44/12 հասցեում գտնվող՝ 0,0016 հա մակերեսով հողամասը: 2017 թվականի հոկտեմբերի 2-ին աճուրդ-վաճառքի հաղթող է ճանաչվել Ապարան համայնքի ղեկավարի որդին: Նույն օրը աճուրդի կազմակերպիչ և համայնքի ղեկավար Գ.Ա.-ն աճուրդում հաղթող ճանաչված իր որդու հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

Դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 19-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 2017 թվականի հոկտեմբերի 2-ի աճուրդը և, որպես հետևանք, անվավեր ճանաչել 2017 թվականի հոկտեմբերի 9-ի առուվաճառքի պայմանագիրն ու համայնքի ղեկավարի որդու անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հայցադիմումը 2026 թվականի օգոստոսի 25-ին ընդունվել է դատարանի վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց:

 

  1. Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքի ավագանու՝ 2016 թվականի ապրիլի 22-ի թիվ 20-Ն որոշմամբ, ի թիվս այլնի, թույլատրվել է աճուրդ-վաճառքի միջոցով օտարել Ապարանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող՝ 0,4786 հա մակերեսով հողամասը: 2017 թվականի հոկտեմբերի 2-ին աճուրդ-վաճառքի հաղթող է ճանաչվել Ապարան համայնքի ղեկավարի որդին: Նույն օրը աճուրդի կազմակերպիչ և համայնքի ղեկավար Գ.Ա.-ն աճուրդում հաղթող ճանաչված իր որդու հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

Դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 19-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 2017 թվականի հոկտեմբերի 2-ի աճուրդը և, որպես հետևանք, անվավեր ճանաչել 2017 թվականի հոկտեմբերի 10-ի առուվաճառքի պայմանագիրն ու համայնքի ղեկավարի որդու անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հայցադիմումը 2026 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվել է դատարանի վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց: