Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի

Լուրեր

05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանը երկու անգամ անօդաչու թռչող սարքերով փորձել է հարձակվել իր ինքնաթիռի վրա, երբ այն թռել է Մոլդովայի տարածքով։ Ուկրաինայի նախագահն այս մասին պատմել է CBS News-ին տված հարցազրույցում, գրում է Европейская правда-ն։

Զելենսկին նշել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը նպատակաուղղված հարձակվել են Մոլդովայի վրա այն ժամանակ, երբ իր ինքնաթիռը գտնվել է այդ երկրի օդային տարածքում։

«Մոլդովայում էր գտնվում իմ նախագահական ինքնաթիռը, և հենց այդ պատճառով նրանք (Ռուսաստանը.) հարձակվեցին Մոլդովայի վրա։ Երբ մենք վերադառնում էինք տուն՝ կրկին Քիշնևի միջոցով, նրանք նույն կերպ վարվեցին»,- ասել է նա։

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Սթյորեն ավելի վաղ հայտարարել էր, որ Զելենսկիի ինքնաթիռը Մոլդովայի օդային տարածքում «գրեթե խոցվել է ԱԹՍ-ի կողմից», երբ Ուկրաինայի առաջնորդը մեկնում էր Օսլո։

Զելենսկին CBS News-ին հայտնել է, որ մի քանի օր անց, երբ ինքը Մոլդովայի տարածքով վերադառնում էր Ուկրաինա, մեկ կամ երկու անօդաչու սարք ներխուժել են Մոլդովայի օդային տարածք։ Այս միջադեպի մասին ավելի վաղ չէր հաղորդվել։ Ըստ նրա՝ դա իրեն և այլ օտարերկրյա առաջնորդներին վախեցնելու ռուսական ռազմավարության մի մասն էր։

Ավելի վաղ Մոլդովայի կառավարությունում հաստատել էին, որ Ուկրաինայի նախագահի՝ Մոլդովայից Նորվեգիա մեկնումը հետաձգվել էր երկրի օդային տարածքում անօդաչու սարքերի հայտնվելու պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի