ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
Բոլորը

Ազգային ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ ծավալված բուռն վիճաբանությանը կոշտ ելույթով արձագանքեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի հայտարարություններին։

Ավելի վաղ Արման Եղոյանն ամբիոնից մատնացույց էր արել պատգամավոր Քրիստինե Վարդանյանին՝ հայտարարելով, թե նա պետք է լինի «հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը», և կոչ էր արել դաշնակցականությունն արմատախիլ անել հայ քաղաքական մտքից։

Արթուր Խաչատրյանն իր ելույթում ընդգծեց, որ Եղոյանի մեջ երբեք էլ դաշնակցականություն չի եղել, և նա իր էությամբ «ՀՀՇ-ական արմատներից սերված ՔՊ-ական է»։ 

Պատգամավորը հիշեցրեց Հայաստանի անկախացման տարիներին առկա երկու գաղափարական մոտեցումները՝ նշելով, որ ի տարբերություն ՀՀՇ-ի «զրոյական կետից» սկսելու քաղաքականությանը, Դաշնակցությունը մշտապես առաջնորդվել է ազգային պետականության ամուր հիմքերով։

«Եվ ահա, ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, ով ոչնչով իր խոսույթով չի տարբերվում թուրքերից։ Ոնց որ թուրքերն էին ասում՝ «պետք է մնա մի հայ, այն էլ՝ թանգարանում», այնպես էլ դուք էիք ասում՝ «պետք է մնա մի հոգի, այն էլ՝ վերջինը»։ Կանգնե՛ք հայելու առաջ և փորձե՛ք Ձեր ասածների մեջ բանականություն գտնել․ թուրքերի հետ նմանությունը՝ հարյուրից հարյուր է»,- ամբիոնից հայտարարեց Խաչատրյանը։

Ելույթից հետո նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը փորձեց մեղմել իրավիճակը՝ նշելով, թե Արման Եղոյանը նկատի չի ունեցել դաշնակցականների ֆիզիկական վերացումը, այլ խոսել է քաղաքական գաղափարախոսության մասին, որն իշխող մեծամասնությունը համարում է քաղաքական հակառակորդ և Հայաստանի համար վնասակար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան