Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.09.2026 | 17:07Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Էդգար Ղազարյանին՝ արգելելով որևէ մեկնաբանություն անել նիստը վարելու վերաբերյալ։ Ռուբինյանը նաև դիմեց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին՝ հույս հայտնելով, որ ավելորդ մեկնաբանություններ չեն հնչի։
Ղազարյանը շարունակեց ելույթն ու հայտնեց, որ օպերատիվ-հետախուզական լիազորություններ ունեցող անձինք քաղաքական հետապնդումների են ենթարկում քաղաքական գործիչներին և իրականացնում տարբեր ծավալների գաղտնալսումներ՝ ընդդիմախոսների վրա քաղաքական ճնշումներ գործադրելու նպատակով։ Ղազարյանի պնդմամբ՝ իրավապահ մարմինները չեն կարողանում պատշաճ կերպով կանխարգելել թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ու հանցագործությունները։
Բանախոսը նշեց, որ ներքին գործերի նախարարն ավելի շատ հրապուրված է հեծանվասպորտով, քան իր սեփական պարտականությունների կատարմամբ։ Որպես իրավապահ աշխատանքի ցածր որակի ապացույց՝ նա հիշատակեց բանանի ներմուծման հետ երկիր հայտնված մի քանի տոննա կոկաինի դեպքը, ինչպես նաև Իտալիայի իրավապահների պարզած տվյալները ճանապարհին գտնվող մոտ 3 տոննա թմրանյութի մասին։ Նա հավելեց, որ դպրոցներում թմրանյութերի տարածման վերաբերյալ տեղեկությունները ցույց են տալիս երկրում օպերատիվ-հետախուզական աշխատանքի իրական որակը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

