Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն չէ․ եթե այն պետք է ռուսական կողմին, ապա պետք է քննարկվի հայկական կողմի հետ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։

​Պատասխանելով հարցին, թե արդյոք անհրաժեշտ է ռազմաբազան դուրս բերել Հայաստանից, պատգամավորը նշեց, որ այդ հարցի պատասխանը հստակ երևում է Ռուսաստանի նախագահի հետ ՀՀ վարչապետի հանդիպման արդյունքներից։

​«Մեզ պետք չէ, բայց եթե ռուսական կողմին դա պետք է, դա քննարկման առարկա է, ոչ մի խնդիր»,- ընդգծեց Խաչատրյանը։

Հիշեցնենք` Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ կարող են ռազմաբազան հանել, եթե ՀՀ-ն նման ցանկություն ունենա։

​Նախորդ շաբաթ էլ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանի բակում հայտարարել էր, որ, եթե 102-րդ բազան Հայաստանից հանվի, ՀՀ-ն անտեր կմնա։

«Էդ ե՞րբ է 102-րդ բազան մեր տիրություն արել, որ հիմա էլ անտեր մնանք։ Մեզ համար միևնույնն է՝ այդ ռազմաբազան կլինի, թե՝ չէ։ Եթե իրենք ուզում են, որ մնա, ուրեմն պետք է քննարկեն հայկական կողմի հետ, եթե չեն ուզում մնա, խնդիր չկա, թող չմնա»,- Կարապետյանին ի պատասխան նշեց Արմեն Խաչատրյանը։

​Դիտարկմանը, թե առաջիկայում հնարավո՞ր է ռազմաբազայի պահպանման հետ կապված ծախսերի կամ ֆինանսական պայմանների փոփոխություն կամ թանկացում տեղի ունենա, Արմեն Խաչատրյանը նշեց, որ չի կարող հստակ ասել, սակայն «որևէ բան բացառել պետք չէ»։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան