ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ազգային ժողովի նիստում Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության նախագծի քննարկման ժամանակ հարցուպատասխան ծավալվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի և Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջև։

Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչու օգոստոսի 3-ից մինչև օրս Կառավարությունը դեռևս երդում չի տվել։

«Դուք բերել եք օրենքի նախագիծը՝ վստահություն ունենալով, որ այն կընդունվի, և նոր տեքստով կերդվեք։ Իսկ եթե Ազգային ժողովը չընդունի՞ օրենքը, դուք շարունակելո՞ւ եք երդում չտված պաշտոնավարել»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով երդման ընթացակարգին՝ նախարարը պարզաբանեց․ «Ազգային ժողովը չի որոշի ընդունել օրենքի նախագիծը, շատ լավ, հնով կերդվենք։ Հին երդումը դեռ ուժի մեջ է, քանի դեռ չի փոփոխվել։ Իսկ թե ինչո՞ւ ենք փոփոխում՝ որովհետև նոր առաջարկվող տեքստը ավելի քան համահունչ է այն գաղափարախոսությանը, որը հիմա ակտուալ է, և նաև համապատասխանում է Կառավարության ծրագրին»։

Պատգամավորի հստակեցնող հարցին, թե արդյոք նախկին տեքստում կար որևէ ձևակերպում, որն անընդունելի էր գործադիրի համար, Արդարադատության նախարարը նշեց, որ նախկինում ինքն այդ տեքստով արդեն երդվել է և որևէ խնդիր չի տեսնում, սակայն նպատակահարմար են համարել երդման բովանդակությունը համապատասխանեցնել ներկայիս առաջնահերթություններին։

«Ինչո՞ւ չունենալ երդման այնպիսի տեքստ, որը կհամապատասխանի «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը, որն արտացոլում է մեր իրականությունը, և ինչո՞ւ չներառել այնպիսի առանցքային հասկացություններ, ինչպիսիք են պետության հարատևությունը և ապագա սերունդների առջև պատասխանատվությունը։ Ամենայն հարգանքով նախորդ կարգավորման նկատմամբ՝ ես ցանկանում եմ գործել ապագա սերունդների առջև ամենայն պատասխանատվությամբ և մեր պետության հարատևության տեսլականով»,- ընդգծեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան